Jump to content

Ցինկապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցինկապատ դույլ

Ցինկապատում, ցինկով կամ ցինկի համաձուլվածքով մետաղական շինվածքը պատելու եղանակ՝ վերջինիս մակերևույթը կոռոզիայից պաշտպանելու համար։ Ցինկապատումը մետաղապատման պրոցեսի առավել տարածված և շահավետ տեսակն է։ Ցինկապատման են ենթարկում պողպատե թերթերը, ժապավենները, մետաղալարերը, մեքենաների և սարքերի դետալները, խողովակաշարերը։ Տարբերում են ցինկապատման տաք (հալած ցինկի մեջ շինվածքն ընկղմելով), փոշիացումով, էլեկտրոլիտային (տես Գալվանատեխնիկա) և դիֆուզիոն եղանակներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինկապատում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 160