Ցինկի համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցինկի համաձուլվածքներ, ցինկի հիմքով համաձուլվածքներ՝ ալյումինի, պղնձի և մագնեզիումի ավելացումով։ Բնութագրվում են հալման ոչ բարձր ջերմաստիճանով և լավ հեղուկահոսունությամբ։ Հեշտությամբ մշակվում են ճնշմամբ ու կտրումով, եռակցվում ու զոդվում։ Ցինկի համաձուլվածքների թերություններն են.՝ ցածր մեխանիկական հատկությունները բարձր ջերմաստիճաններում, բնական ծերացման ընթացքում չափերը փոխելու հակումը, վատ կոռոզիակայունությունը՝ թթվային ու հիմնային ագրեսիվ միջավայրերում։ Կիրառվում են կարբյուրատորների և պոմպերի իրանների, սահքի առանցքակալների միջադիրների, դեկորատիվ շինվածքների պատրաստման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։