Ցզյաննանի յուան
Արտաքին տեսք
Ցզյաննանի յուան, դրամական միավոր կայսերական Չինաստանի նախկին Ցզյաննան նահանգում։ Ինչպես և բոլոր ներքին ինքնավարություն վայելող նահանգները, Ցզյաննանին նույնպես իրավունք էր տրվել արտադրել և տեղական շրջանառության համար օգտագործել իր դրամական միավորը՝ ընդհանուր համաչինական յուանի հետ հավասար։ Յուանը հաճախ անվանվում էր «դոլար», մասնավորապես՝ արևմտաեվրոպացիների կողմից և արևմտյան գրականության մեջ։ Այս դրամական միավորը արտադրվել և շրջանառության մեջ է եղել 1898 թվականից մինչև 1911 թվականը, թղթադրամի տեսքով չի արտադրվել։
1 յուանը («դոլարը») հավասար էր 100 ֆենի («ցենտի»), իսկ մեկ Ֆենը բաժանվում էր 10 քեշի։
1898 թվականից մինչև 1911 թ. Ցզյաննանում կտրել են հետևյալ դրամատեսակները.
- 1 քեշ, (1898 - 1908, պղինձ, արույր)
- 5 քեշ, (1906, պղինձ)
- 10 քեշ, (1902-1908, պղինձ, արույր)
- 5 ֆեն, («5 ցենտ») (1906-1908, արծաթ)
- 10 ֆեն, («10 ցենտ») (1898-1911, արծաթ)
- 20 ֆեն, («20 ցենտ») (1898-1911, արծաթ)
- 50 ֆեն, («50 ցենտ») (1898-1900, արծաթ)
- 1 յուան, («1 դոլար») (1898-1905, արծաթ)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 1982 Edition, Pages 337-341.
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 1984 Edition, Pages 333-337.
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 1990 Edition, Pages 343-347.
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 19th Century Edition, 2nd Edition, Pages 221-223.
- Chester L. Krauze and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century), Pages 391-395.
- Standard Catalog of World Paper Money by Albert Pick, Iola, WI. Sixth Edition, Volume 2. Pages 204-210.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չինական յուաններ («դոլարներ») Արխիվացված 2009-07-22 Wayback Machine - Կայք չինական նահանգային և համապետական յուանների մասին (անգլերեն)
- Ցզյաննանի արծաթե յուանները («վիշապ-դոլարները») - Կայքը ցուցադրում է Ցզյաննանի յուանի զանազան ենթատեսակները՝ մանրամասն ծանոթագրություններով (անգլերեն)
|
|