Jump to content

Ցավորիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցավորիտ
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ
Ենթակատեգորիաgrossular?

Ցավորիտ (անվանվել է հայտնաբերման վայրի՝ Տանզանիայում գտնվող Ցավո գետի և «Ցավո» ազգային պարկի անունով), այն մուգ կանաչ, թափանցիկ նռնաքար է։ Առաջին անգամ գտնվել է Աֆրիկայում 1967 թվականին բրիտանացի երկրաբան Կեմպբել Բրիջի կողմից՝ Տանզանիայի հյուսիս–արևմտյան լեռներից[1]։ Հայթայթվում է Տանզանիայում և Քենիայում։ Բավականին թանկարժեք, խորանարդանիստ ակնագործական քար է։

Անվանումը ծագել է Քենիայի ազգային պարկի՝ Ցավո անունից, որի մոտակայքից հայտնաբերվել է։ Երկրաբանական սկզբունքների համաձայն՝ ցավորիտը պատկանում է գրաքարային գղձաքարի տեսակին, որի մարմարե սալիկները հարուստ են քլորական կրածնով։ Ցավորիտը մեծ մասամբ գտնում են այն շերտերում, որտեղ առկա են սկապոլիտ և կվարց։ Ցավորիտի գույնն ու հագեցվածությունը մեծ մասով պայմանավորված են նրա մեջ եղած վանադիումով, սակայն բացառիկ ցավորիտներ իրենց գույնը կարող են ստանալ քրոմից, որը նույնիսկ զմրուխտին կանաչ գույն է հաղորդում։ Զմրուխտագույն առկայծող ցավորիտը հանրությանն է ներկայացրել «Tiffany & Co.»։ ոսկերչական վերազգային կազմակերպությունը։ Այն սովորաբար հայտնաբերվում է կվարցի և սկապոլիտի շերտերում, սկզբում նրան համարել էին դեմանտոիդ, հետո միայն՝ կանաչ նռնաքարի տարատեսակ։

Դեռ միլիոն տարի առաջ, երբ օվկիանոսը ծածկել էր երկիրը, օրգանական շերտերը նստել են օվկիանոսի հատակին՝ այդպիսով կազմավորելով թերթաքարային կավ։ Հետո երկիրը որոշ ժամանակ ենթարկվել է բարձր ճնշման և բարձր ջերմաստիճանի ազդեցության։ Այս բոլոր գործոնները փոխել են երկրի հատակի մետամորֆիկ կառուցվածքը, որի վրա էլ ծնվել են նոր ծագման նյութեր։ Ծովի հատակի շերտերի մշտական փոփոխությունները առաջացրել են այսպիսի անսովոր թանկարժեք քարեր, որոնք ծագումով Արևելյան Աֆրիկայից են։ Ցավորիտի գույնը պայմանավորված է նրանում եղած վանադիումով։ Լեռնային կրկնակորությունները և բարձր ջերմաստիճանը կործանել են ցավորիտի սիրուն բյուրեղների մի մասը։ Բացառիկ դեպքերում կարելի է հանդիպել հինգ կարատից խոշոր ցավորիտ, իսկ խորանարդանիստ ցավորիտներ՝ երկու կարատից փոքր։ Շատ ցավորիտներ այնքան փոքր են, որ դրանք դժվար է գտնել, քանի որ բյուրեղների շերտերը հատկություն ունեն շատ հանկարծակի հայտնվելու և անհետանալու։ Ցավորիտ ստանում են Քենիայից, Տանզանիայից և Գերմանիայից ( Իդար-Օբեյնշտեյն)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Тсаворит (цаворит)». Jewellery Mag (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]