Ցասման բռունցքը
Ցասման բռունցքը չինարեն՝ 精武門 | |
---|---|
Բրյուս Լին հաստատում է, որ իր վրեժը մահվան միջոցով է և նրա սահմաններից էլ դուրս է | |
Երկիր | Հոնկոնգ |
Ժանր | մարտաֆիլմ դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | կանտոն |
Ռեժիսոր | Լո Վեյ |
Պրոդյուսեր | Ռեյմոնդ Չոու |
Սցենարի հեղինակ | Լո Վեյ |
Դերակատարներ | Բրյուս Լի Նորա Մյաո Տյան Ցզյուն |
Օպերատոր | Չեն Ցինցյույ |
Երաժշտություն | Ջոզեֆ Հու Ցյահուեյ |
Մոնտաժ | Չոնգ Կվոկ Չե |
Պատմվածքի վայր | Շանհայ |
Կինոընկերություն | Golden Harvest |
Տևողություն | 111 րոպե |
Շահույթ | 4 431 423 HK$[1] |
Հաջորդ | Նոր ցասումնալից բռունցքը |
MPAA վարկանիշ | |
IMDb | ID 0068767 |
ԿինոՊոիսկ | ID 24747 |
Պաշտոնական կայքէջ | |
Fist of Fury Վիքիպահեստում |
«Ցասման բռունցքը» (չինարեն՝ 精武門, անգլ.՝ Fist of Fury), արդեն հասուն Բրյուս Լիի երկրորդ խոշոր ֆիլմը «Մեծ բոսսը» ֆիլմից հետո, առաջինը՝ բավականին մեծ բյուջեով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտարվեստների վարպետ Չեն Չժենը (Բրյուս Լի) Շանհայ իր ուսուցչի՝ հանրահայտ վարպետ Հո Յուանցզյայի («Ցզինյու» մարտական արվեստի ասոցիացիայի հիմնադիր) թաղմանը մասնակացելու համար։ Ուսուցիչը ուղարկվել էր ճապոնացիների պատվերով (ֆիլմում Չենը դա պարզում է ավելի ուշ․ պաշտոնական տարբերակը ենթադրում է, որ ուսուցիչը մահացել է թոքաբորբից)։ Ճապոնացիները թամանը ուղարկում են մի պաստառ, որի վրա գրված է լինում «Արևելյան Ասիայի հիվանդներ» (չինացիների վիրավորական անունը, որ օգտագործվում էր19-րդ դարին վերջին և XX դարի սկզբին), ճապոնացիները ամեն հարմար դեպքում վիրավորում և պախարակում են չինական քունգ–ֆուի դպրոցը և նրա աշակերտներին։ Չեն Չժենը պատրաստվում է պաշտպանել իր բուսուցչի դպրոցի պատիվը և ապացուցել քունգ–ֆուի գերազանցությունը ճապոնական մարտական արվետսների նկատմամբ։ Նա ծեծում է մարտական արվեստների ճապոնական դպրոցի բոլոր աշակերտներին, բայց հենց դրանով նա իր դեմ է տրամադրում ոստիկանությանը և առաջացնում է օկուպացիոն իշանությունների զազրույթը։ Ստիպված լինելով թաքնվել՝ Չենը իմանում է, թե ով և ինչպես է իր ուսուցչին թունավորել և սպանում է նրանց։ Հետո նա հանդիպում է այդ ամենի պատվիրատուներին և սպանում այնտեղ գտնվող բոլորին՝ այդ թվում և ղեկավարին՝ Հիրոսի Սուդզուկիին։ Ֆիլմի ավարտին ցուցադրվում է մի տեսարան, երբ Չենը համաձայնում է, որ իրեն կալանավորեն։ Այդ ժամանակ չինական ոստիկանության ղեկավարը խոսք է տալիս, որ ուսուցչի ստեղծած ասոցիացիային ոչ ոք չի դիպչի։ Նա դուրս է գալիս ճապոնացիների մոտ, սակայն ո՛չ նրանք, ո՛չ ոստիկանները չեն ցանկանում նրան կալանավորել։ Նրանք պարզապես ցանկանում էին Չենին սպանել։ Վերջին դրվագում Չենը թռչում է նրանց կողմ և ճապոնացիները կրկաում են նրա վրա՝ ամենայն հավանականությամբ սպանելով նրան․ այդ մասը ֆիլմում ցուցադրված չէ։ Թռիչքից հետո ֆիլմում լսվում է մի երգ, որտեղ ասվում է․ «…այդ ժամանակ իմ ձեռքը դառնում է վրեժի բռունցք»։ (անգլ.՝ «…then I change my hands in a fist of fury!»)։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ֆիլմում էպիզոդիկ դերում է նկարահանվել Ջեքի Չանը, չնայած որ տիտրերում նրա անունը նշված չէ։ Նա խաղացել է ճապոնական դպրոցի աշակերտներից մեկի դերը։ Հենց նրան է ուղղված Բրյուս Լիի թռիչքով ոտքին հայտնի հարվածը։ Այստեղ Ջեքին ավելի հեռու է թռչում, քան պլանավորված էր և ընկնում է շատ բարձր տեղից։ Բրյուս Լին առաջինն է շտապում տեսնել նրա վիճակը[2]։
Չենի և ճապոնական դպրոցի վարպետի մենամարտում սալտոն կատարում է ոչ թե Բրյուս Լին, այլ նրա կրկնօրինակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://ipac.hkfa.lcsd.gov.hk/ipac/cclib/search/showBib.jsp?f=e&id=65537141696005
- ↑ «Кулак ярости». www.kinopoisk.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fist of Fury Hong Kong Movie DataBase կայքում
- «Ցասման բռունցքը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցասման բռունցքը» հոդվածին։ |
|