Ցախի փողոց (Երևան)
Ցախի փողոց | |
---|---|
Ցախի փողոցի սկզբնամասը | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 300 |
Լայնություն | 6 |
Սկիզբ | Արգիշտիի փողոց |
Ավարտ | Երևանի քաղաքապետարանի հետնամաս |
Ցախի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսվում է Արգիշտիի փողոցից («ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակի հարևանությամբ) և ավարտվում Երևանի քաղաքապետարանի հետնամասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում այստեղ գտնվել է Ցախի մեյդանը` Երևանի բերդի փողոցի լայն մասի շենքերով շրջապատված հրապարակը։ Մեյդան պարսկերեն նշանակում է հրապարակ։ Այդ հրապարակում էր հավաքվում վառելափայտը` ցախը, որը հենց տեղում կույտերով վաճառվում էր[1]։ Տեղում գտնվել է նաև բաղնիք, որը Ռուսական կայսրության կազմի մեջ գտնվելու տարիներին կոչվել է Ֆանտազիա։
Հետագայում այստեղ կառուցվեց Ցախի փողոցը՝ Կարմիր Բանակի (այժմ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի) փողոցին զուգահեռ, որն անցնում էր այդ փողոցի №13 և №15 շենքերի հետնամասով[2]։
1960 թվականից հետո հայտնվեց կառուցապատման հետևանքով վերացած փողոցների ցանկում[3]։
2000-ականների սկզբներին նորակառույց ՎիվաՍելի գրասենյակի ու Քաղաքապետարանի շենքի միջնամասում կրկին ձևավորվել է փողոց, որն իր կառուցվածքով մոտ է հին Ցախի փողոցին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանի հին թաղերը» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Адресно-справочная книга города Еревана, Ереван, 1972, с. 585։
- ↑ Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 543, Ցուցակ Երևան քաղաքում 1960 թվականից հետո կառուցապատման հետևանքով վերացած փողոցների, նրբանցքների, փակուղիների