Տրիֆոն Գրուզին
Տրիֆոն Գրուզին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1912 |
Ծննդավայր | Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1987 (75 տարեկան) |
Գերեզման | Սինայա վանք |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | մոլդովացի |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Տրիֆոն Իվանովիչ Գրուզին (ռուս.՝ Трифон Иванович Грузин, փետրվարի 15, 1912, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 7, 1987), խորհրդային շրջանի մոլդովացի կինոյի և թատրոնի դերասան։
Մոլդովայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրիֆոն Գրուզինը ծնվել է 1912 թվականի փետրվարի 15-ին Բեսարաբիայում։ 1933 թվականին ավարտել է Օդեսայի թատերական տեխնիկումը։
1933 թվականին դարձել է Տիրասպոլում ստեղծված առաջին մոլդովական պետական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից և առաջին արտիստներից մեկը։ 1939 թվականից, որպես դերասան աշխատել է Ալեքսանդր Պուշկինի անվան մոլդովական երաժշտա-դրամատիկական թատրոնում։
1940 թվականին տեղափոխվել է Քիշնև և գործունեությունը շարունակել Մոլդովական ԽՍՀ-ի մայրաքաղաքում։ Մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 7-ին՝ 75 տարեկան հասակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 — Անդրիեշ (ֆիլմ)
- 1958 — Ատաման Կոդր
- 1958 — Ոչ քո տեղում
- 1959 — «Ես Ձեզ եմ գրում…»
- 1962 — Ճամփորդություն ապրիլին
- 1962 — Արմագեդոն
- 1962 — Ճամփորդություն ապրիլին
- 1969 — Միևնույն է սիրում եմ
- 1973 — Կանաչ ալիք
- 1973 — Կամուրջներ
- 1974 — Օրվա երկարություն
- 1976 — Տղամարդիկ ավելի վաղ են նստում
- 1977 — Ո՞վ՝ ո՞ւմ
- 1983 — Յուլիա՜, եղի՛ր երջանիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ալեքսանդր Պուշկինի անվան Մոլդովայի դրամատիկական թատրոնի դերասաններ Արխիվացված 2007-09-04 Wayback Machine // Թատերական հանրագիտարան
|