Անդրիեշ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
«Անդրիեշ»
ռուս.՝ Андриеш
Անդրիեշ (ֆիլմ).jpg
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրհեքիաթ
Թեմա1954 թվական
ՀիմքԵմելիան Բուկովի համանուն պատմվածք
Թվական1954
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Փարաջանով
Յակով Բազելյան
Սցենարի հեղինակԵմելիան Բուկով
Գրիգորի Կոլտունով
ՕպերատորՍուրեն Շահբազյան
ԵրաժշտությունԻգոր Շամո
ՄոնտաժՎ. Բոնդին
ՆկարիչներՎիկտոր Նիկիտին
Օլեգ Ստեպանենկո
Ե. Գամբուրգ
Ն. Տիխոնով
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն63 րոպե[1]

«Անդրիեշ» (ռումիներեն՝ Andrieș), հայ հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի առաջին նկարչական ֆիլմը[2], որի սցենարը հիմնված է մոլդովացի գրող Եմելիան Բուկովի համանուն պատմվածքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարն ամբողջովին հիմնված է Եմելիան Բուկովի համանուն պատմվածքի հիման վրա։ Հեքիաթը Անդրիեշ անունով մի երիտասարդ հովվի մասին է, ով քաջամարտիկ Վայնովանի տված կախարդական շվիի միջոցով ցանկանում է դառնալ դյուցազն և պայքարել ամբողջ կյանքում նրա համար ատելի սև կախարդ-մրրիկի դեմ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոստիա Ռուսսու՝ Անդրիեշի դերում
  • Նոդար Շաշիկ-օղլի՝ Վոյնովան քաջամարտիկի դերում
  • Լյուդմիլա Սոկոլովա՝ Լյանայի դերում
  • Կիրիլ Շտիրբու՝ Պեկալեի դերում
  • Եվգենի Ուրեկե՝ Ստրիմբի դերում

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Սերգեյ Փարաջանով, Յակով Բազելյան
Սցենարի հեղինակ(ներ) Եմելիան Բուկով, Գրիգորի Կոլտունով, Ս. Լյալինա
Օպերատոր Վադիմ Վերեշչակ, Սուրեն Շահբազյան
Նկարիչ Վիկտոր Նիկիտին, Օլեգ Ստեպանենկո, Ե. Գամբուրգ, Ն. Տիխոնով
Երաժշտությունը` Իգոր Շամո, Գ. Տիրցեու
Հնչյունային ձևավորող` Նիկոլայ Մեդվեդև
Մոնտաժող` Վ. Բոնդին
Նկարահանվել են` Կոնստանտին Ռուսսու, Նոդար Շաշիկ, Լյուդմիլա Սոկոլովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Անդրիեշ»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-05-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]