Տրիխոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրիխոնիս լիճ
Λίμνη Τριχωνίδα

'
Կոորդինատներ
Տեղագրություն Էտոլիա և Ակարնանիա Հունաստան Հունաստան
Երկարություն 19 կմ
Ավազանի մակերեսը 98.6 կմ²
Ծավալը 2.868 կմ³
Ամենամեծ խորությունը 58 մ

Տրիխոնիս լիճ (հուն․՝ Λίμνη Τριχωνίδα, Հին հունարեն։ Λίμην Τριχωνίς), Հունաստանի ամենամեծ լիճն է։ Այն տեղակայված է Էտոլիա և Ակարնանիայի արևելյան մասում, և գտնվում է հարավ-արևելք Ագրինիոնից և հյուսիս-արևելք Նաֆպակտոսից։ Լճի մակերեսը կազմում է 98․6 կմ², առավելագույն երկարությունը 19 կմ և առավելագույն խորությունն է 58 մ։

Մեկ միլիոն տարի առաջ լիճը շատ ավելի մեծ էր և ծածկում էր Էտոլիա և Ակարնանիայի կենտրոնական մասերը։ Իսկ այժմ նրա մի մասը հարթավայր է դարձել։ Լճից հյուիսի և հյուսիս-արևելք տարածվում են Պանաիտոլիկոյան լեռները։ Լիճը շրջապատող քաղաքային բնակավայրերն են՝ (արևելքից և ժամացույցի սլաքով) Թերմոն, Մակրինեան, Արակինտոսը, Թեսթիեիսը և Պարավոլան։ Լճի շրջակայքում կան գեղեցիկ անտառներ, որտեղ կան թխկիներ, սոճի և այլ ծառի տեսակներ։ Լիճը և նրա հարակից տարածքները, թռչունների ավել քան 200 տեսակի համար որպես տուն է ծառայում։ Այստեղ են ապրում Սպիտակաաչք սուզաբադներ[1]։ Կան նաև գյուղատնտեսական տարածքներ և տարբեր գյուղեր, որոնք շրջապատում են այս տարածքները։ Դրանցից է Միրտեյան, որը հայտնի է իր նարնջի ծառերով։ Այստեղ աճեցվում է հայտնի արյունոտ նարինջները[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Λίμνες Τριχωνίδα και Λυσιμαχία» (հունարեն). Ελληνική Ορνιθολογική Εταιρεία. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Λίμνες. Λίμνη Τριχωνίδα» (հունարեն). Δήμος Θέρμου. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]