Տուվացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուվացիների խմբային լուսանկար (2016թ․)

Տուվացիներ (տուվ. Тывалар), թյուրքամոնղոլական ազգություն, որը Տուվայի հիմնական բնակչություն է։ Թիվը՝ 420 հազար (2020)։ Խոսում են տուվիներեն։ Հավատացյալները լամայականներ, շամանականներ են։ Ռասայական գենետիկայով մարդաբանական դեմքով Հյուսիսարևելյան բայկալոիդ տեսակի Հյուսիսային մոնղոլոիդ ռասա են։ Երկար ժամանակ լեռնային ու լեռնատափաստանային շրջաններում տուվացիների թափառակեցիկ անասնապահությունը զուգակցել են պարզունակ երկրագործության հետ բուծել են մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր, ինչպես նաև ուղտեր, եղնայծեր։ Հյուսիս–արևելքում տուվացիներ եղել են եղջերվաբույծներ և որսորղներ։ Տափաստանային տուվիացիների էթնոգենեզին մասնակցել են գլխավորապես հեռավորարևելյան թյուրքալեզու տուվինական ու մոնղոլական հին ցեղերը և դրանց միաձուլված այլ մոնղոլալեզու մոնղոլական ցեղեր։ Տայգայի տուվիացիներ ձևավորվել են թյուրքալեզու և մոնղոլալեզու բնակչության մեջ սամոդիական ու կետական ցեղերի ձուլմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուվացիներ» հոդվածին։