Տոտեմիզմ
Տոտեմիզմ (օջիբվե հնդկացիների լեզվում օտ-օտեմ՝ նրա տոհմը, բառից), մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ, բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։ Տոտեմիզմի հիմնական տեսակը տոհմային է (անհատականը կամ սեռայինը՝ հազվադեպ)։ Տոտեմը (ավելի հաճախ՝ կենդանու տեսակ) իր անունը կրող խմբի (սովորաբար՝ տոհմ, համայնքի) կրոն, պաշտամունքի առարկան է։ Հիմնավոր ուսումնասիրությունները (հատկապես՝ սովետական գիտնականներ Դ․ Կ․ Զելենինի, Ա․ Ա․ Տոկարնի, Մ․ Պ․ Տուաոովի և ուրիշների) ցույց են տալիս, որ Տոտեմիզմ համընդհանուր երևույթ է, նախնադարյան հասարակությունում արենազգակցական հարաբերությունները երևակայականորեն արտացոլող առավել հին կրոն, համակարգերից մեկը։ Տոտեմիզմ առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տոտեմիզմի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում, ներառյալ հուդայականությունը, քրիստոնեությունը, բուդդայականությունը, հնդուիզմը, մահմեդականությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |