Տոոլսե ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Տոոլսե ամրոց |
Վարչական միավոր | Հալջալա գյուղական համայնք |
Երկիր | Էստոնիա |
Կառուցված | 1471 |
Շինանյութ | քար |
Կայք | haapsalulinnus.ee |
Toolse Castle Վիքիպահեստում |
Տոոլսե ամրոց (էստ․՝ Toolse ordulinnus, գերմ.՝ Tolsburg, ավելի վաղ՝ Vredeborch), Էստոնիայի ամենահյուսիսային ու «ամենաերիտասարդ» միջնադարյան ամրոցը, որ գտնվում է Լյաենե-Վիրումաա նահանգում՝ Կունդա քաղաքից ոչ հեռու։ Տոոլսեի ամրոցը կառուցվել է Ռակվեռե քաղաքը ծովահենների հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Ամրոցը կառուցման տարեթիվ է համարվում 1471 թ., ամրոցի հիմնադիր՝ Լիվոնյան օրդենի մագիստրոս Յոհան Վալդհաոուն ֆոն Հեերսեն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապես կառուցվել են եռահարկ ամրոց-տուն և աշտարակ, որոնք հետագայում դարձել են ամրոցի արևմտյան ծայրը։ 15-րդ դարի վերջին ամրոցը արդեն ուներ ներսի ու դրսի բակեր։ Ամրոցի պատերի բարձրությունը հասնում էր 14 մետրի, հաստությունը՝ 2 մետրի։ Հետագայում դարպասների վերևում կառուցվեց աշտարակ, որը պիտի պաշտպաներ քիչ ուշ կառուցված ճամբար-բակն ու ամրոցի հյուսիսարևմտյան անկյունը։
Հին տան հիմնական պատի հետևում կառուցվել է ռազմական կլոր աշտարակ։ Դրա կառուցմանը զուգահեռ ավելացվել է ամրոցի պատերի բարձրությունը։
Ամրոցի հիմնական գործառույթը նավահանգստի պաշտպանությունն էր, որն էլ իր հերթին հանդիսանում էր Ռակվեռեի ծովային դարպասը։
Ամրոցի շինարարությունը շարունակվել է երկու հարյուրամյակ։ Լիվոնյան պատերազմի ժամանակ ամրոցն ավերվել է։ Ամրոցը հիշատակվում է Տյավզինի հաշտության պայմանագրում, որով ռուսները հրաժարվում են էստոնական մի շարք ամրոցների տիրապետման իրավունքներից։ Հետագայում ամրոցը մասամբ վերականգնվել է, և 17-րդ դարում նրա մի մասը պիտանի է եղել օգտագործման համար։ Հյուսիսային պատերազմի ընթացքում ամրոցը ամբողջովին ավերվել է և լքվել։
1998 թվականին ամրոցի ավերակները գրանցվել են Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական ռեգիստրում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «15951 Toolse linnuse varemed». Kultuurimälestiste riiklik register.