Տոոլսե ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Տոոլսե ամրոց
Vaade Toolse linnuse varemetele merelt.jpg
Տեսակդղյակ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ՏեղագրությունՏոոլսե ամրոց
Վարչական միավորՀալջալա գյուղական համայնք
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Կառուցված1471
Շինանյութքար
Կոորդինատներ: 59°32′4.8084001000034″ հս․ լ. 26°28′6.3588001000036″ ավ. ե. / 59.534669000027776065° հս․. լ. 26.468433000027779656° ավ. ե. / 59.534669000027776065; 26.468433000027779656
Toolse Castle Վիքիպահեստում

Տոոլսե ամրոց (էստ․՝ Toolse ordulinnus, գերմ.՝ Tolsburg, ավելի վաղ՝ Vredeborch), Էստոնիայի ամենահյուսիսային ու «ամենաերիտասարդ» միջնադարյան ամրոցը, որ գտնվում է Լյաենե-Վիրումաա նահանգում՝ Կունդա քաղաքից ոչ հեռու։ Տոոլսեի ամրոցը կառուցվել է Ռակվեռե քաղաքը ծովահենների հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Ամրոցը կառուցման տարեթիվ է համարվում 1471 թ., ամրոցի հիմնադիր՝ Լիվոնյան օրդենի մագիստրոս Յոհան Վալդհաոուն ֆոն Հեերսեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես կառուցվել են եռահարկ ամրոց-տուն և աշտարակ, որոնք հետագայում դարձել են ամրոցի արևմտյան ծայրը։ 15-րդ դարի վերջին ամրոցը արդեն ուներ ներսի ու դրսի բակեր։ Ամրոցի պատերի բարձրությունը հասնում էր 14 մետրի, հաստությունը՝ 2 մետրի։ Հետագայում դարպասների վերևում կառուցվեց աշտարակ, որը պիտի պաշտպաներքիչ ուշ կառուցված ճամբար-բակն ու ամրոցի հյուսիսարևմտյան անկյունը։

Հին տան հիմնական պատի հետևում կառուցեցին ռազմական կլոր աշտարակ։ Դրա կառուցմանը զուգահեռ ավելացվեց ամրոցի պատերի բարձրությունը։

Ամրոցի հիմնական գործառույթը նավահանգստի պաշտպանությունն էր, որն էլ իր հերթին հանդիսանում էր Ռակվեռեի ծովային դարպասը։

Ամրոցի շինարարությունը շարունակվել է երկու հարյուրամյակ։ Լիվոնյան պատերազմի ժամանակ ամրոցն ավերվեց։ Ամրացի հիշատակվում է Տյավզինի հաշտության պայմանագրում, որով ռուսները հրաժարվում են էստոնական մի շարք ամրոցների տիրապետման իրավունքներից։ Հետագայում ամրոցը մասամբ վերականգնվել է, և XVII-րդ դարում նրա մի մասը պիտանի էր օգտագործման համար։ Հյուսիսային պատերազմի ընթացքում ամրոցը ամբողջովին ավերվեց և լքվեց։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]