Jump to content

Տնային տնտեսուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնային աշխատանքը տնային տնտեսուհու պարտականությունների կարևոր մասն է:

Տնային տնտեսուհի այն կինն է, որը չի աշխատում և ղեկավարում է իր ընտանիքի տնային տնտեսությունը՝ ֆինանսապես աջակցելով ընտանիքի այլ անդամների կողմից։

Տնային տնտեսուհիները տան մաքրություն են անում, գնումներ կատարում, սնունդ են պատրաստում, նրանց է վստահված երեխաներին հսկել և դաստիարակել, վերահսկել հագուստի և սենյակների մաքրությունը։

Տնային տնտեսուհու դերը գնալով ավելի պահանջված է դառնում։ 1930-1960 թվականներին միայն Շվեդիայում տնային տնտեսուհիների թիվը 930,000-ից հասել է 1,148,000-ի[1]։

Ակտիվ ուրբանիզացիայի և ինդուստրացման սկիզբով սկսել է տարանջատվել արտադրողական և կենցաղային աշխատուժը։ Որպես կանոն, տղամարդիկ սկսել են աշխատել տնից դուրս և աշխատավարձ ստանալ, մինչդեռ կանայք տնային աշխատանք էին կատարում առանց վարձատրության։ Հաճախ տնային տնտեսուհիները համարվում էին ամուսնացած կանայք, ովքեր աշխատում էին կես դրույքով, հետևաբար տնային տնտեսուհիների ընդհանուր թիվը գերագնահատված էր։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ հասարակության մեջ կին տնային տնտեսուհին կենտրոնական դեր էր խաղում երեխաների դաստիարակության և հիվանդների և ծերերի մասին հոգ տանելու գործում։

1960-ականներից սկսած զարգացած երկրներում տնային տնտեսուհիների թիվը սկսել է նվազել, և կանայք սկսել են վարձատրվող պաշտոններ զբաղեցնել կրթության, բժշկության և սոցիալական ապահովության ոլորտներում։ Այս երևույթի պատճառներից մեկը պետք է համարել այս ոլորտներում աշխատուժի կարիքի ավելացումը։ Կանանց կողմից վճարովի աշխատանքին անցնելը խթանվել է մի շարք բարեփոխումներով[2], մասնավորապես՝ մատչելի մանկապարտեզների ի հայտ գալով և ընտանեկան հարկումից հրաժարվելով[3]։

Միևնույն ժամանակ, «տնային տնտեսուհու» կարգավիճակը դառնում է ցածր սոցիալական կարգավիճակի նշան։ Այսպիսով, 1963 թվականին Բեթի Ֆրիդանը իր «Կանացի առեղծվածը» գրքում (անգլ.՝ The_Feminine_Mystique) արտահայտել է այն միտքը, որ տնային տնտեսուհի լինելը և ընտանիքին նվիրվելը ամենավատ բանն է, որ կարող է պատահել ժամանակակից կնոջ հետ։ Նրա տված՝ «գտիր քեզ» խորհրդին հետևեցին շատ կանայք (հատկապես միջին խավը, սպիտակ տնային տնտեսուհիները)[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hemmafru, Nationalencyklopedin.
  2. Axelsson, 1992.
  3. Hemmafru, Nationalencyklopedin.
  4. «Женщина – отклонение от нормы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. Betty Friedan The Feminine Mystique (50th Anniversary Edition). — W. W. Norton & Company, 2013-02-11. — 334 с. — ISBN 9780393239188