Տիտանի (Ⅳ) քլորիդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիտանի (Ⅳ) քլորիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | Cl₄Ti |
Մոլային զանգված | 3,1E−25 կիլոգրամ գ/մոլ |
Խտություն | 1,726 գ/սմ³ գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,5E−18 ջոուլ[1] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −24,8 °C և −25 °C[1] °C |
Եռման ջերմաստիճան | 136,4 °C[2] և 136,45 °C[1] °C |
Գոյացան էնթալպիա | −804,16 կՋ/մոլ կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դիպոլ մոմենտ | 0 Կլ·մ |
Դասակարգում | |
CAS համար | 7550-45-0 |
PubChem | 24193, 160960 |
EINECS համար | 231-441-9 |
SMILES | Cl[Ti](Cl)(Cl)Cl |
ЕС | 231-441-9 |
RTECS | XR1925000 |
ChEBI | 22615, 141410 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Տիտանի (Ⅳ) քլորիդը (տիտանի տետրաքլորիդ, տետրաքլորտիտան)՝ օդում ծխացող, անգույն, շարժուն, թափանցիկ հեղուկ է։ Քիﬕական բանաձևն է՝ TiCl₄։ Տիտանի մանրադիսպերս տետրաքլորիդը ջրի գոլորշիների հետ առաջացնում է թանձր ծուխ և գրգռիչ ազդեցություն է թողնում մաշկի վրա, այդ պատճառով այն Առաջին համաշխարհային պատերազﬕ ժամանակ օգտագործվել է որպես ծխագոյացուցիչ և քիﬕական զենք։ Ջրում հիդրոլիզվում է։ Ունակ է ﬕացնել NH₃, արոմատիկ ﬕացություններ, եթերներ։
TiCl4 + 4NH3 = Ti(NH2)4 + 4HCl
500-600℃-ից բարձր օդի O₂-ով օքսիդանում է ﬕնչև TiO₂, ջրային գոլորշիների առկայության դեպքում առաջանում են նաև օքսիքլորիդներ՝ TiOCl₂, Ti₂O₃Cl₂։ Բուռն փոխազդում է ջրի հետ՝ TiO₂⋅nH₂O-ի առաջացումով, որպես ﬕջանկյալ արգասիքներ առաջանում են TiCl₄⋅5H₂O հիդրատը և Ti(OH)nCl₄₋n⋅xH₂O հիդրօքսոքլորիդները։ Լուծվում է էթանոլում և դիէթիլեթերում։ Ջրային գոլորշիների հետ 300-400℃-ում տալիս է TiO₂.
TiCl4 + 2H2O = TiO2 + 4HCl
TiCl₄-ում լուծվում է Cl₂-ը (20℃-ում 7,6 զանգվածային %), աննշան լուծվում է HCl-ը։ Ցանկացած հարաբերությամբ խառնվում է հեղուկ HCl-ի հետ։ Լուծվում է HCl թթվում՝ գազանման HCl-ի բացթողման դեպքում՝ հեքսաքլորտիտանական թթվի (H₂TiCl₆) վառ դեղին լուծույթի առաջացմամբ։
Նոսր H₂SO₄-ի հետ առաջացնում է TiOSO₄, խիտ H₂SO₄-ի հետ առաջացնում է TiCl₂SO₄։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 2,0 2,1 http://gestis.itrust.de/nxt/gateway.dll/gestis_de/002270.xml?f=templates$fn=default.htm$3.0
|