Jump to content

Տիտանի (Ⅳ) քլորիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտանի (Ⅳ) քլորիդ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևCl₄Ti, TiCl₄
Մոլային զանգված3,1E−25 kg գ/մոլ
Խտություն1,807 g/cm³[1] և 1,73 g/cm³[2][3] գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն0,8 միլիպասկալ վայրկյան[2] Պա/վ
Իոնիզացման էներգիա1,5E−18 ջոուլ[4] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−24,12 °C[3] °C
Եռման ջերմաստիճան136,45 °C[4][3] °C
Ջերմահաղորդականություն0,143 Վտ/(մ.Կ)[5], 0,138 Վտ/(մ.Կ)[5], 0,134 Վտ/(մ.Կ)[5], 0,129 Վտ/(մ.Կ)[5] և 0,124 Վտ/(մ.Կ)[5] Վտ/(մ.Կ)
Գոյացան էնթալպիա−763,2 ± 3 կՋ/մոլ[6] և −804,2 կՋ/մոլ[7] կՋ/մոլ
Գոլորշու ճնշում12 hectopascal[2], 21 hectopascal[2], 55 hectopascal[2] և 100 hectopascal[2]
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ1,6076[8]
Դիպոլ մոմենտ0 Կլ·մ
Դասակարգում
CAS համար7550-45-0
PubChem24193, 160960
EINECS համար231-441-9
SMILESCl[Ti](Cl)(Cl)Cl
ЕС231-441-9
RTECSXR1925000
ChEBI22615, 141410
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Տիտանի (Ⅳ) քլորիդը (տիտանի տետրաքլորիդ, տետրաքլորտիտան)՝ օդում ծխացող, անգույն, շարժուն, թափանցիկ հեղուկ է։ Քիﬕական բանաձևն է՝ TiCl₄։ Տիտանի մանրադիսպերս տետրաքլորիդը ջրի գոլորշիների հետ առաջացնում է թանձր ծուխ և գրգռիչ ազդեցություն է թողնում մաշկի վրա, այդ պատճառով այն Առաջին համաշխարհային պատերազﬕ ժամանակ օգտագործվել է որպես ծխագոյացուցիչ և քիﬕական զենք։ Ջրում հիդրոլիզվում է։ Ունակ է ﬕացնել NH₃, արոմատիկ ﬕացություններ, եթերներ։

TiCl4 + 4NH3 = Ti(NH2)4 + 4HCl

500-600℃-ից բարձր օդի O₂-ով օքսիդանում է ﬕնչև TiO₂, ջրային գոլորշիների առկայության դեպքում առաջանում են նաև օքսիքլորիդներ՝ TiOCl₂, Ti₂O₃Cl₂։ Բուռն փոխազդում է ջրի հետ՝ TiO₂⋅nH₂O-ի առաջացումով, որպես ﬕջանկյալ արգասիքներ առաջանում են TiCl₄⋅5H₂O հիդրատը և Ti(OH)nCl₄₋n⋅xH₂O հիդրօքսոքլորիդները։ Լուծվում է էթանոլում և դիէթիլեթերում։ Ջրային գոլորշիների հետ 300-400℃-ում տալիս է TiO₂.

TiCl4 + 2H2O = TiO2 + 4HCl

TiCl₄-ում լուծվում է Cl₂-ը (20℃-ում 7,6 զանգվածային %), աննշան լուծվում է HCl-ը։ Ցանկացած հարաբերությամբ խառնվում է հեղուկ HCl-ի հետ։ Լուծվում է HCl թթվում՝ գազանման HCl-ի բացթողման դեպքում՝ հեքսաքլորտիտանական թթվի (H₂TiCl₆) վառ դեղին լուծույթի առաջացմամբ։

Նոսր H₂SO₄-ի հետ առաջացնում է TiOSO₄, խիտ H₂SO₄-ի հետ առաջացնում է TiCl₂SO₄։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]