Jump to content

Տիպ 67

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիպ 67
Տեսակհրազենային մոդել
ԵնթատեսակԱնհատական գնդացիր
Երկիր Չինաստան
ԱրտադրողNorinco
Փամփուշտի տեսակ7,62×54 մմ R

Տիպ 62 (անգլ.՝ Type 62), չինական Norinco ընկերության կողմից արտադրվող միակ գնդացիրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդացիրն ստեղծվել է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի համար՝ որպես ավելի թեթև փոխարինում Տիպ 53-ի (ՍԳ-43) և Տիպ 57-ի (ՍԳՄ) համար, որոնք խորհրդային արտոնագրով թողարկվել էին ՉԺՀ-ում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործում է ԴՊ գնդացրի ձգանային մեխանիզմ, ՍԳ-43-ի արագ փոխվող փող, Դեգտյարյովի ձեռքի գնդացրի նման գազային կարգավորիչ, ZB vz. 30-ի հարվածային-փակաղակային մեխանիզմ և սնուցման համակարգ Մաքսիմի գնդացրի մատակարարման ժապավենի ձևափոխված մեխանիզմի հիման վրա[1]։

Տարբերակներ և ձևափոխված տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիպ 67-1 (67-1式) – 1978 թվականին մշակված արդիականացված տարբերակ, որի թողարկումն սկսվել է 1980 թվականին։ Ունի ծանրացված փող։
  • Տիպ 67-2 (67-2式) – արդիականացված տարբերակ, որի մշակումն սկսվել է 1979 թվականի դեկտեմբերին և ավարտվել 1982 թվականի հունվարին։ Կոմպլեկտավորում է նոր նմուշի թեթև հաստոց։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան – ներառվել է ՉԺԱԲ սպառազինության մեջ, բայց փոխարինվել է Տիպ 80 գնդացիրով[2]։
  • Վիետնամ Վիետնամ – վաղ մոդելները մեծ քանակությամբ մատակարարվել են Հարավային Վիետնամի ազգային-ազատագրական ճակատ և Վիետնամի ժողովրդական բանակ[2]։

Տիպ 67 գնդացիրն արտահանվել է նաև Կոնգո, Զամբիա և այլ երկրներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Small Arms Identification and Operation Guide--Eurasian Communist Countries Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Defense Intelligence Agency/United States Army Materiel Command ST-HB-07-03-74, p. 264
  2. 2,0 2,1 James H. Willbanks Machine Guns: An Illustrated History of Their Impact. — ABC-CLIO, 2004. — С. 134. — ISBN 978-1-85109-480-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]