Տիպ 80 (գնդացիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիպ 80
Տեսակհրազենային մոդել
ԵնթատեսակԱնհատական գնդացիր
Երկիր Չինաստան
Ծառայության ընդունման տարի1983
ՍտեղծողՄիխայիլ Կալաշնիկով
ԱրտադրողNorinco
Փամփուշտի տեսակ7,62×54 մմ R

Տիպ 80, միասնական գնդացիր, որ արտադրում է Չինաստանի Norinco ընկերությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակման համար հիմք է ծառայել Կալաշնիկովի գնդացիրը (ՊԿՄ)։ Մոդելը հավանության է արժանացել, և գնդացիրն ընդգրկվել է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի սպառազինության մեջ 1980-ական թվականներին[1] (1983 թվական[2])։ Սկզբում նախատեսվել է, որ Տիպ-80-ը կփոխարինի Չինաստանում նախկինում մշակված Տիպ 67-ին, որը լավ էր երաշխավորել իրեն Չենդի ռազմական շրջանի հրաձգարանում։ Սակայն նախագիծը փակվել է, և սպառազինության մեջ մնացել է միայն 67 GPMG[2]։ Տիպ 80-ի մի քանի նմուշներ փորձարկվել են Չինաստանի ռազմածովային նավատորմում, ապա արդիականացվել, և ցամաքային զորքերն ստացել են Տիպ 86 ձևափոխված տարբերակը, որը մատակարարվել է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի սպառազիանության համար։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպ 80-ն ստեղծվել է 7,62×54 մմ R փամփուշտների համար, նախատեսված է վառոդային գազերի ներգործություն։ Սառեցումն օդային է, փամփուշտների մատակարարումը՝ ժապավենային, ավտոմատ։ Մատակարարումը կատարվում է մինչև 100 (թեթև տարբերակ), 200 և 250 (ծանր տարբերակի համար) փամփուշտ պարունակող պահեստատուփից։ Ունի մեխանիկական նշանոց, սակայն հավելյալ ունենում է նաև օպտիկական նշանոց և գիշերային տեսանելիության սարքավորումներ։ Արտահանման համար նախատեսված CS/LM4 (CF06) տարբերակն ստեղծվել է 2007 թվականին ՆԱՏՕ 7,62×51 մմ տարամաչափով[3]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիպ 80
  • Տիպ 86
  • CS/LM4 (կամ CF06) — արտահանման համար նախատեսված տարբերակ ՆԱՏՕ 7,62×51 մմ փամփուշտով[3]։

Производство[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան – արտադրում է Norinco ընկերությունը[1][2],
  • Իրան Իրան – արտոնագրված արտադրություն Defense Industries Organization-ում[4],
  • Սուդան Սուդան – արտադրում է Military Industry Corporation ընկերությունը Mokhtar անվանումով[5]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանգլադեշ Բանգլադեշ – Բանգլադեշի բանակի համազորային միավորումներում և Նախագահի պահակախմբում[1],
  • Կամբոջա Կամբոջա – Կամբոջայի թագավորական բանակի զորքերում,
  • Շրի Լանկա Շրի Լանկա – Շրի Լանկայի բանակի զորքերում։ Տիպ 80 շուրջ 200 գնդացիր մատակարարել է «Նորինկո» ընկերությունը երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության արդյունքում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Type 80 General Purpose Machine Gun». Bangladesh Military Forces. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «中国80式7.62毫米通用机枪至今仍大量出口(图)» (Chinese). SINA Corporation. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «80式通用机枪 ——〖枪炮世界〗». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. Defense Industries Organization — INDIVIDUAL COMBAT INDUSTRIES GROUP (ICIG):
  5. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Chinese arms, radar for Sri Lanka military». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.