Տիգրան Դավթյան (ռեժիսոր)
Տիգրան Դավթյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Ամուսին | Մայա Մարգարյան |
Տիգրան Դավթյան (նոյեմբերի 19, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Դավթյանը ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում։
2002 թվականին ավարտել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` ստանալով կինոռեժիսորի մասնագիտություն (Ռուբեն Գևորգյանցի արվեստանոց)։ Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա, նախ որպես ռեժիսորի օգնական, այնուհետև` ռեժիսոր։ Մոսկվայից վերադառնալուց հետո աշխատել է «Շանթ» և «Հայ TV» հեռուստաալիքներում` որպես երկրորդ ռեժիսոր։ 2010 թվականին Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և նկարահանել է «Cherchez La Femme» (Փնտրեք Կնոջը) հեռուստասերիալը։ Նկարահանել է նաև «Անակնկալ» հումորային նախագիծը։ Հեռուստասերիալի ավարտից հետո հրավեր է ստացել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից, որտեղ նկարահանել է «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալը։ Նույն ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերությամբ նկարահանել է «Պահանջվում է գումար» հեռուստանախագիծը։ Նկարահանել է մի շարք գովազդային և երաժշտական տեսահոլովակներ։ Ունի մի քանի տպագրած հոդված` հայկական թերթերում։ 2012 թվականից բնակվում և ստեղծագործում է Եվրոպայում։