Տարրական ռեակցիաներ
Արտաքին տեսք
Տարրական ռեակցիաներ, ռեակցիաներ, որոնք հնարավոր չէ ներկայացնել ավելի պարզ քիմիական փոխարկումներով։ Տարրական ռեակցիաները բարդ քիմիական ռեակցիաների բաղադրիչ մասերն են։ Երբեմն տարրական ռեակցիաներ տերմինի փոխարեն գործածվում են ռեակցիայի «տարրական փուլ» կամ պարզապես «փուլ» հասկացությունները։ Տարրական ռեակցիաներում, որպես կանոն, խզվում կամ առաջանում են ոչ ավելի քան 1—2 միջատոմական կապեր, օրինակ, +=+ տարրական ռեակցիայում խզվում է 1, առաջանում՝ 1 կապ։ Բարդ ռեակցիաների դարձելի փուլերը բաղկացած են երկու տարրական ռեակցիաներից՝ ուղիղ և հակառակ, միակողմ ռեակցիաների համար «փուլը» և «Տարրական ռեակցիաներ» համընկնում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 626)։ |