Տարտուի աստղադիտարան
Արտաքին տեսք
Տարտուի աստղադիտարան Tartu Observatoorium | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | L75 |
Երկիր | Էստոնիա |
Վայր | Նիո |
ԲԾՄ | 74,6 մետր[1] |
Հիմնադրվել է՝ | 1964[2] |
Zeiss 600 | 1.5 m Cassegrain telescope |
0.6 m reflecting telescope | |
Կայք | kosmos.ut.ee |
Tartu Observatory Վիքիպահեստում |
Տարտուի աստղադիտարան (էստ․՝ Tartu Observatoorium), Էստոնիայի խոշորագույն աստղադիրտարանը, Տարտուի համալսարանի գիտահետազոտական կենտրոն։
Հիմնվել է 1964 թվականին, Տարտուից (Դորպատ) 22 կմ հվ-արևելք, Տիռավեռեում։ Հաջորդել է 1805 թվականից գործող Տարտուի աստղադիտարանին։
Հիմնական գործիքներն են 1,5, 0,7 և 0,5 Վ տրամագծով ռեֆլեկտորները։ Հետազոտությունները վերաբերում են աստղերի մթնոլորտին, աստղերի ներքին կառուցվածքին, աստղերում և արտագալակտիկական օբյեկտներում ոչ ստացիոնար պրոցեսներին, աստղային համակարգերի կառուցվածքին և էվոլյուցիային։
Էստոնիայի ամենամեծ աստղադիտարանը ավելի քան 200 տարեկան է. հիմնադրվել է Դորպատի համալսարանում, որը վերաբացվել էր 1802 թ.։ 1810 թ. շենքը շահագործման էր հանձնվել, 1964 թ.՝ վերակառուցվել է նոր վայրում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Estonian Basic Map
- ↑ https://www.to.ee/est/meist/ajalugu
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տարտուի հին աստղադիտարան կատեգորիայում։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տարտուի աստղադիտարան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 621)։ |