Տանձուտ, գետ ՀայաստանիԼոռու մարզում։ Գետի երկարությունը 23 կմ է։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից, հոսում ուղղորդ լանջերով, անտառապատ կիրճով և Վանաձոր քաղաքի արևելյան հատվածով։ Վանաձոր քաղաքում Տանձուտը միախառնվում է Վանաձոր գետին, որից հետո Փամբակին։
Տանձուտ գետի տարբեր հատվածներում հաճախ նկատվում են աղբակույտեր, որոնք իրենց գոյությամբ, իրենց ձևով, բովանդակությամբ ու ռիսկային բացասական հետևանքներով ոչ ոքի չեն մտահոգում[1]։