Տանաբատա
Տանաբատա | |
---|---|
Տեսակ | Japanese festival? |
Ենթադաս | Night of Sevens? |
Ամսաթիվ | Հուլիսի 7 |
Տոնվում է | Ճապոնիա |
Տանաբատա (ճապ.՝ 七夕 տանբատա, Տկաչիհա, Վեգա), ճապոնական ավանդական տոն, նաև հաճախ կոչվում է «աստղերի փառատոն» կամ «աստղային փառատոն» (հոսի մացուրի)։ Պետական տոն չէ։ Սովորաբար նշվում է ամեն տարի հուլիսի 7-ին։ Սենդայում այդ տոնը նշվում է օգոստոսին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած Հեյանի ժամանակաշրջանից Ճապոնիայում հաստատվել է Չինաստանի փոխառված «արվեստի տոնը» նշելու ավանդույթը, որն սկզբում նշվել է Կիոտոյի թագավորական արքունիքում։ Ավանդույթը լայնորեն տարածվել է Էդոյի դարաշրջանում[1] , այն միաձուլվել է Օբոն փառատոնի ավանդությունների հետ և հասել է մինչև մեր օրերը՝ որպես ժամանակակից տոն[1]
Ըստ լեգենդի՝ գեղեցիկ Օրիհիմեն (ճապ.՝ 織姫, մանող արքայադուստր, ջուլհակուհի) և Հիկոբոսին (ճապ.՝ 彦星, կով արածեցնող, տավարած) հանդիպել են և սիրահարվել միմյանց[2]։ Դժգոհ այն բանից, որ աշխատանքը կանգ էր առել, Օրիհիմեի հայրը բաժանել է սիրահարներին գետի երկու կողմերում (Ծիր Կաթին), և արգելել տարին մեկ անգամից ավել հանդիպել իրար հետ։ Ամեն տարվա յոթերորդ ամսվա յոթերորդ օրը նրանց թույլատրվել է հանդիպել։ Ջուլհակուհի կամ Տանաբատացումե են անվանում Քնար համաստեղության Վեգա աստղը, իսկ Տավարած կամ Կենգյու՝ Արծիվ համաստեղության Ալտաիր աստղը։
Սովորույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանաբատա տոնը շատ տարածված է Ճապոնիայում։ Ամեն մարզում այն նշվում է տարբեր ձևով, բայց տոնի համընդհանուր ավանդույթն են համարվում հրավառությունները, շքերթները և փողոցների տոնական ձևավորումը[3]։
Մինչև մեր օրերը պահպանվել է տոնի ժամանակ բամբուկի տանձակու (ճապ.՝ 短冊) ճյուղերից գունավոր փոքր թղթի կտորի վրա գրված ցանկություններ կախելը, երբեմն էլ՝ բանաստեղծական ձևով։
Տանբատայի ամենախոշոր փառատոններից անցկացվում է Սենդայ քաղաքում օգոստոսի 5-8-ը։ Որոշ քաղաքներում ընտրում են «միսս Տանաբատա»։
Օրացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթերորդ ամսվա յոթերորդ օրը լուսնային օրացույցով՝
- 2012-08-24
- 2013-08-13
- 2014-08-02
- 2015-08-20
- 2016-08-09
- 2017-08-28
- 2018-08-17
- 2019-08-07
- 2020-08-25
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարիոկա, 2003 թվական
-
Ասագայա, 2009 թվական
-
Հիրացուկա, 2011 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hearn, Lafcadio (1905). The Romance of the Milky Way, and other Studies & Stories. Houghton Mifflin and Company.
- ↑ «MIT Japanese "culture-notes" – Song-Tanabata, July». Japanese Language and Culture Netework. Massachusetts Institute of Technology. 2002 թ․ մարտի 5. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Mishima, Shizuko. «Japanese Tanabata Festival». About.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տանաբատա» Calend.ru կայքում
- «Երկնային և երկրային սիրո մասին» Արխիվացված 2005-04-30 Wayback Machine. հոդված «Япония сегодня» կայքում
- «Կամուրջ Ծիր Կաթինի վրայով»(չաշխատող հղում). հոդված «Вокруг света» ամսագրում