Jump to content

Վլադիմիր Վդովիչենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Վդովիչենկով
ռուս.՝ Владимир Владимирович Вдовиченков
Ծնվել էօգոստոսի 13, 1971(1971-08-13) (53 տարեկան)
ԾննդավայրԳուսև, Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Ելենա Լյադովա
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
vdovichenkov.ru

Վլադիմիր Վդովիչենկով (օգոստոսի 13, 1971, Գուսև, Կալինինգրադի շրջան, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2012)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Վդովիչենկովը ծնվել է 1971 թվականի օգոստոսի 13-ին Կալինինգրադի շրջանի Գուսնև քաղաքում, որտեղ ապրել է մինչև դպրոցն ավարտելը։ Մանուկ հասակում զբաղվել է բռնցքամարտով[2]։1983 թվականին Վլադիմիրն ավարտել է Կրոնշտադի ծովագնացական դպրոցը և չորս տարի ծառայել Բալկանյան և Հյուսիսային նավատորմերում։ Սիրելով ֆիլմարվեստը՝ որոշել է ընդունվել Ռուսաստանի կինոմատոգրաֆիայի պետական համալսարան։][3][4].

Նախապատրաստական դասընթացների ժամանակ աշխատել է որպես մատուցող, հետո ադմինիստրատոր՝ ակումբ-ռեստորանում[3]։ 1997 թվականին ընդունվել է Ռուսաստանի կինոմատոգրաֆիայի պետական համալսարան, որն ավարտել է 2001 թվականին։ Դեռ ուսանող լինելով՝ նկարահանվել է ֆիլմում, երաժշտական և գովազդային հոլովակներում։ Նա չորրորդ կուրսում էր, երբ ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովը նրան է վստահում Բրիգադա հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլի դերը նրան հանրահայտություն է բերում[3]։ Համալսարանն ավարտելուց հետո Վլադիմիրը ընդունվում է Մոսսովետի անվան թատրոնի թատերախումբ։ Բայց արդեն 2002 թվականից սկսում հանդես գալ Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում։ Երկրորդ անգամ՝ 20, երրորդ անգամ՝ 27[3]։
  • Որդին՝ Լեոնիդ Վդովնիչենկով (1993)[3][5][6]
  • Երրորդ կինը՝ Նատալյա Դավիդովա[3].
  • Փաստացի կինը 2004 թվականից՝ Օլգա Ֆիլիպովա (Շմոյլովա) (հունվարի 23, 1977)․ 2014 թվականին զույգը բաժանվել է։
  • Աղջիկը՝ Վեռոնիկա (2005)

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007- Կումիր մրցանակի դափնեկիր (Բումեր փիլմում իր դերի համար)
  • 2006- մրցանակ Տղամարդկանց լավագույն գլխավոր դեր
  • 2003- Դիպլոմ պրոֆեսիոնալ կինոմատոգրաֆիայում դերասանական աշխատանքի համար, Գուսևի պատվավոր քաղաքացու կոչում
  • 2012- Ռուսաստանի վաստակավոր արտիստ
  • 2013- Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում Թատերասերի աստղ մրցանակի դափնեկիր Եվքենի Անեգին բեմադրությամ մեջ
  • Գուստավ քաղաքի պատվավոր քաղաքացի[6].

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոն

  • 2002 - Լեոնիդ Զորին «Արքայական որս», ռեժիսոր՝ Վլադիմիր Իվանով, Կոմս Ալեքսեյ Գրիգորևիչ Օռլով
  • 2007 - Վ. Իվանով, Ա. Տուպիկով «Մի թասամասի լեգենդը» ռեժիսոր՝ Վլադիմիր Իվանով, Դեննի
  • 2010 - Չեխով, «Քեռի Վանյա», ռեժիսոր՝ Ռիմաս Թումանս, Աստրով
  • 2011 — «Քամին աղմկում է բարդիների մեջ» ռեժիսոր՝ Ռիմաս Թումինաս, Գուստավ
  • 2013 — «Եվգենի Օնոգին», ռեժիսոր՝ Ռիմաս Թումանս, գործազուրկ հուսար

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիամետրաժ ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999 - «Նախագահը և իր թոռը», նախագահի թիկնապահ
  • 2000 - «Սահան. տայգայական վեպ», պահակախմբի անդամ
  • 2001 - «Ապրիլ»
  • 2002 - «Շիկացած ուրբաթ»
  • 2003 - «Բումեր», Կոստյա (Կոտ)
  • 2005 - «Քարերը հավաքելու ժամանակն է», նավապետ Դյոմնի
  • 2006 - «Չար ոգիներ», Շատով
  • 2006 - «Բումեր. ֆիլմ երկրորդ», Կոնստանդին Օգորոդնիկով (Կոտ)
  • 2006 - «Յոթերորդ օրը», եղբայր Միխայիլ
  • 2007 - «Մռայլ կինը», Սերգեյ Անատոլևիչ Կրիլով
  • 2007 - «Պարագրաֆ 78.», Սկիֆ
  • 2007 - «Պարագրաֆ երկրորդ. ֆիլմ երկրորդ», Սկիֆ
  • 2007 - «Մեծ դրամաշորթը», Վոլոդյա
  • 2009 - «Տարաս Բուլբա», Օստապ Բուլբենկա
  • 2009 - «Արգելված իրականությունը», Գորշին
  • 2009 - «Կրոմով», Ալեքսեյ Կրոմով
  • 2009 - «Ելք»
  • 2010 - «Քավություն»
  • 2010 - «Եթե ես քեզ սիրեի», Պավել
  • 2010 - «Քեռի Վանյա», Աստրով Միխայիլ Լվովիչ
  • 2010 - «Պատուհանի մոտի մարդը», Ստաս
  • 2011 - «360», Սերգեյ
  • 2012 - «Ութերորդ օգոստոսը», Ռուսաստանի նախագահ
  • 2012 - «Տոնը, մենության մեջ», Միխայիլ Սորոկին
  • 2012 - «Սիրո Գեղադիտակը», Սերգեյ

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 - «Քաղաքացի պետը», Կոլյա
  • 2002 - «Բրիգադա», Ֆիլ
  • 2003 - «Հինգերորդ հրեշտակը», խնամակալ
  • 2004 - «Աստղագուշակ», Սերգեյ Չումակով
  • 2004 - «Կուրսանտներ», քաղղեկ Վասիլի Բակով
  • 2004 - «Երկինքը և երկիրը», Նիչաև
  • 2008 - «Ծանր ավազ» Վոլոդյա
  • 2012 - «Սպիտակ Գվարդիա», հրամանատար Պլեշկո
  • 2012 - «Մի անգամ Ռաստովում», Վասիսլավ Տոլստոյատով
  • 2012 - «Իզլոմ»
  • 2013 - «Մերձավորները», Անդրեյ Ակիմով
  • 2013 - «Հետախույզները», Կոնստանտին Վորոչենկով
  • 2014 - «Մինչ հանդիպում, տղաներ», Իվան Ֆյոդրվիչ Ստրելինկով
  • 2014 - «Վերացող բնավորությունը», դերասան Շմակով
  • 2015 - «Հայրենիք», Դմիտրի Բրագին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Почётное звание присвоено указом Президента России № 396 от 5 апреля 2012 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Владимир Владимирович Вдовиченков. Биографическая справка». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 13.08.2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Владимир Вдовиченков — Интервью — Актеры — ГлавКиноТорг». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  4. Владимир Вдовиченков, актёр: «Мы всё меряем деньгами» http://76.ru/text/starspeak/223491.html Արխիվացված 2013-05-10 Wayback Machine
  5. Владимир Вдовиченков женится на девушке из рекламы самолётов // KP.RU
  6. 6,0 6,1 Владимир Вдовиченков. Интервью Time Out Москва. Март 2006 Time Out М

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]