Jump to content

Վիրիլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիրիլիզմ, այրանմանություն, արական երկրորդային սեռական հատկանիշների (դեմքի և մարմնի մազակալում, ձայնի կոպտացում, կմախքային մկանների ուժեղ զարգացում և այլն) առաջացումը կանանց մոտ։ Այրանմանության պատճառն արական սեռական հորմոնների՝ անդրոգենների ավելցուկային արտազատումն է։ Վերջիններս բնականոն պայմաններում կանանց օրգանիզմում արտադրվում են փոքր քանակությամբ։ Վիրիլիզմի դեպքում փոքրանում են կանանց սեռական օրգանները, կաթնագեղձերը, խանգարվում է դաշտանային ցիկլը։ Բուժումը նշանակում է բժիշկը։ Որոշ դեպքերում կատարվում է վիրահատություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։