Jump to content

Վինի ճառագայթման օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վինի ճառագայթման օրենք, բացարձակ սև մարմնի ճառագայթման (հավասարակշիռ ճառագայթում) էներգիայի սպեկտրային բաշխման ջերմաստիճանային կախումն արտահայտող օրենք։ Տեսականորեն արտածել է Վիլհելմ Վինը, 1893 թվականին։ Դիտարկելով իդեալական հայելային պատեր ունեցող անոթում հավասարակշիռ ճառագայթման սեղմման պրոցեսը և հաշվի առնելով շարժվող հայելուց անդրադառնալու հետևանքով ճառագայթման հաճախականության փոփոխությունը (Դոպլերի սկզբունք), Վինը սև մարմնի ճառագայթման էներգիայի խտության համար ստացել է հետևյալ առնչությունները․ υν,Τ = ν3f(v/T) կամ υλ,Τ = λ−5φ(λТ), որտեղ f-ը և φ-ն համապատասխանաբար v/T-ի և λT-ի ֆունկցիաներ են, v-ն ճառագայթման հաճախականությունն է, λ-ն՝ ալիքի երկարությունը, Т-ն՝ բացարձակ ջերմաստիճանը։ Վինի տեսական կանխագուշակումը հետագայում հաստատվել է փորձերով։ Վինի ճառագայթման օրենքը Պչանկի ճառագայթման օրենքի սահմանային դեպքն է և ճիշտ է միայն մեծ հաճախականությունների տիրույթում։ Վինի ճառագայթման օրենքից կարելի է ստանալ Վինի շեղման օրենքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 454