Jump to content

Վիզուալ լրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիզուալ լրագրություն (անգլ.՝ Visual journalism), «բառերը և պատկերները համատեղելու» տեխնիկա, որը թույլ է տալիս լրատվամիջոցներին ամբողջությամբ փոխանցել սպառողին տեղեկությունը. այս ոճը ենթադրում է կոդերի և խորհրդանիշների օգտագործում, որոնք ընթերողների համար ճանաչելի են անկախ նրա մշակութային և/կամ սոցիալական համատեքստից։

Ժանրն սկսել է տարածում գտնել 1970-ական թվականներից։ Դրա արմատները, սակայն, գնում են հնագույն ժամանակներ` հասնելով մինչև քարանձավներում արված պատկերներ։ Տեղեկատվությունը ներկայացնելու այս սկզբունքն օգտագործվում է դիզայներների, ճարտարապետների և ինժեներների աշխատանքում։ Վիզուալ հաղորդակցության այս տեսակի հայրը համարվում է Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ և Վիզուալ լեզու (անգլ.՝ Visual Language) գրքի հեղինակ, գիտությունների թեկնածու Ռոբերտ Հորնն է։

Վիզուալ լրագրության հիմնական գաղափարը ընթերցողի հարցերին պատասխանելն է ընթերցողի համար հնարավորինս մատչելի և հասկանալի ձևով։ Հետևաբար, թերթի կամ կայքում հրապարակված նյութի բոլոր բաղադրիչները՝ վերնագրեր, նկարներ, տեքստ, լրացուցիչ տեղեկություններ, կազմակերպվում են այնպես, որ հնարավորինս լիարժեք տեղեկացնեն այն, ինչ հետաքրքրում է ընթերցողին այս թեմայի վերաբերյալ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիզուալ լրագրությունը ոչ թե սիմվոլների շարք է` ճշգրիտ նշանակությամբ, այլ ավելի շուտ` պատկերների ամբողջություն, որոնք համալիր իմաստ են ներկայացնում և պարունակում են նաև բառեր։ Խորհրհդանիշերը ոչ թե ուղղակի որոշակի իմաստ են ներկայացնում, այլ դառնում են իմաստի արտահայտման մասնակիցը` որոշակի արտահայտությունների հետ, և նախագծված են այնպես, որ զարգացնեն ստեղծագործական մտածողությունը։

Մեթոդի բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրենից ենթադրում է բանավոր և տեսողական շարքի միասնություն։
  • Գլխագրի դերի շեշտադրում։
  • Տառատեսակի ընտրությունը նշանակություն ունի։
  • Վավերագրական լուսանկարների տարանջատում բեմադրված նկարներից[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]