Վիդա (ֆուտբոլային ակումբ)
Վիդա | |||
Ամբողջական անուն | Club Deportivo y Social Vida | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Los Cocoteros (կոկոսայիններ) Los Rojiblancos (կարմիր-սպիտակներ) | ||
Հիմնադրում | 1940 | ||
Երկիր | |||
Քաղաք | (Լա Սեյբա) | ||
Մարզադաշտ | Նիլմո Էդվարդս | ||
Տեր | Dip Shipping Co. | ||
Նախագահ | Ռոբերտո Դիփ | ||
Մարզիչ | Էլվին Լոպես | ||
Լիգա | Լիգա Նասիոնալ | ||
Կլաուսուրա 2016 | 7-րդ | ||
|
«Վիդա» սպորտային և սոցիալական ակումբ (իսպ.՝ Club Deportivo y Social Vida), հոնդուրասյան ֆուտբոլային ակումբ Լա Սեյբա քաղաքից (Ատլանտիդա շրջան)։ Ներկայումս հանդես է գալիս Նասիոնալ լիգայում՝ Հոնդուրասի ուժեղագույն դիվիզիոնում։ «Վիդան» Հոնդուրասի կրկնակի չեմպիոն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբը հիմնադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 14-ին «Սալվավիդա» անունով ( թարգմանաբար՝ «Փրկարար օղակ»)։ Նրա հիմնադիրներն են եղել Գրեգորիո Ռամոսը, Խոսե Լամելասը և Վալենտին Վասկեսը[1]։ «Սալվա վիդան» (իսպ.՝ Salva Vida) Հոնդուրասում գարեջրի ապրանքանշանի անվանումն է, որը պատկանում է «Սերվեսերիա օնդուրենյա» (իսպ.՝ Cervecería Hondureña, SA) ընկերությանը։ Վերջինս հիմնադրվել է Սալվադոր Վակարոյի և Վիսենտե Դ’Անտոնիի կողմից, և գարեջրին անվանակոչել են հիմնադիրների անունների վանկային հապավման ստեղծման միջոցով։ Ընկերությունը սկսել է հովանավորեպ ֆուտբոլային ակումբին, որը սկզբում կոչվում էր այնպես, ինչպես գարեջուրը, այդ իսկ պատճառով անվանափոխության կարիք առաջացավ։ Դրան նպաստեց այն պատահարը, երբ մարզչական շտաբը և ֆուտբոլիստները փրկեցին Վիդա կոդե դե Կաստանյեդա անունը կրող խեղդվող կնոջը։ Երբ Վիդան ընկել էր նավակից, Գրեգորիո Ռամոսը բղավել է. ¡Un salvavida para Vida!» («„Փրկարար օղակ“ / „Սալվավիդա“ Վիդայի համար»)։ Դրանից հետո որոշվեց անվանափոխել ֆուտբոլային ակումբը՝ «Վիդա» սպորտային ակումբի (իսպ.՝ Club Deportivo Vida), ինչը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Կյանք»[2]։
1962 թվականին «Վիդան» հաղթեց Հոնդուրասի սիրողական առաջնությունում, սակայն երկրում ճանաչվում են միայն պրոֆեսիոնալ առաջնությունները, որ անցկացվում են 1965/66 մրցաշրջանից սկսած։ Նույն 1962 թվականին ակումբի անվանումը փոխարինվեց այժմյանով. «Վիդա» սպորտային և սոցիալական ակումբ, որպեսզի ընգծեին ակումբի նշանակությունը տեղի հասարակության համար[2]։
Հոնդուրասի չեմպիոն «Վիդան» առաջին անգամ դարձել է 1982 թվականին՝ կրկնելով դա երկու տարի անց ևս։ Բացի այդ՝ ակումբը երեք անգամ դարձել է երկրի փոխչեմպիոն՝ 1971/72, 1984/85 և 1985/86 մրցաշրջաններում։ Այսպիսով, 1980-ական թվականները դարձել են ակումբի պատմության «ոսկե տասնամյակը»։ Դրանից հետո թիմը ոչ մի անգամ չի հասել Հոնդուրասի առաջնության փլեյ-օֆի եզրափակիչ[3]։
Տնային խաղերն ակումբը անցկացնում է «Նիլմո Էդվարդս» խաղադաշտում, որը տեղավորում է 18 000 հանդիսատես։ «Վիդան» վեցերորդ տեղն է զբաղեցնում Հոնդուրասի պատմության բոլոր առաջնությունների գումարային աղյուսակում։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոնդուրասի չեմպիոն (2). 1981/82, 1983/84
- Հոնդուրասի փոխչեմպիոն (3). 1971/72, 1984/85, 1985/86
Հանրահայտ ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեր Բենգսթոն
- Ռիկարդո Կանալես
- Ռոմել Կիոտո
- Կրիստիանո Նորալես՝ Հոնդուրասի առաջնության քառակի լավագույն ռմբարկու, այդ թվում՝ 1967 թվականին «Վիդայի» կազմում
- Առնոլդ Պերալտա
- Օրլին Պերալտա
- Մարսելո Էսպինալ
Հանրահայտ մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «A dar guerra» (իսպաներեն). Diario La Prensa. 2007 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ 2,0 2,1 «История клуба» (իսպաներեն). «Վիդայի» պաշտոնական կայք. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Hans Schöggl, Walter Urbina, Irvin Jerez, René Ivann Rodríguez (18 августа 2016). «Honduras - List of Champions» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-02-21 Wayback Machine (իսպ.)
|