Jump to content

Վիգեն Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգեն Հարությունյան
Ծնվել էապրիլի 13, 1978(1978-04-13) (46 տարեկան)
ԾննդավայրՀադրութ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Վիգեն Վալերիի Հարությունյան(ապրիլի 13, 1978(1978-04-13), Հադրութ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Հարությունյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 13-ին, Արցախի Հադրութ քաղաքում։ 1995-1998 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, եղել է տանկի հրամանատար[1]։

2003-2005 թվականներին որպես առաջին կարգի մասնագետ աշխատել է Հադրութի ԿԱՇԿ-ի սոցիալական ապահովագրության վճարների բաժնում։ 2005-2008 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային ծառայությունում։ 2009-2012 թվականներին որպես ֆինանսատնտեսական մասի պետ աշխատել է Հադրութի զինկոմիսարիատում։

2012-2014 թվականներին Վիգեն Հարությունյանը եղել է Հադրութի հարկային տեսչության գանձումների բաժնի հարկային ավագ տեսուչ, որպես հաշվապահ 2014-2018 թվականներին աշխատել է «Լիլյա Հարությունյան» ԱՁ-ում։

2018-2019 թվականներին զբաղեցրել է Հադրութ համայնքի ղեկավարի պաշտոնը։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԻԳԵՆ ՎԱԼԵՐԻԻ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]