Վերսանդ Հակոբյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վերսանդ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1950 |
Ծննդավայր | Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 19, 2022[1] (71 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Վերսանդ Ֆրանսիկի Հակոբյան (սեպտեմբերի 15, 1950, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2022[1]), Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 - 1973 թվականներին սովորել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի օդային տրանսպորտի կառավարման համակարգերի ֆակուլտետում։
- 1980 - 1985 թվականներին սովորել է նույն ինստիտուտի տնտեսագիտության և օդային տրանսպորտի կառավարման ֆակուլտետ։ Ավիացիայի ինժեներ, լեյտենանտ ինժեներ։
- 1973 - 1994 թվականներին եղել է ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ինժեներ, հերթափոխի ղեկավար, ուղևորափոխադրումների բաժնի պետ։
- 1994 - 2002 թվականներին եղելէ «Հայկական ավիաուղիներ» պետական ձեռնարկության ներկայացուցիչ Արաբական Միացյալ Էմիրություններում։
- 2002 - 2007 թվականներին եղելէ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։
- 2003 թվականին ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, բայց չի հաղթահարել շեմը[2]։
- 2007 թվականի մայիսի 12- ին պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրատարածքից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
- Երևանի շամպայն գինիների գործարանի սեփականատեր[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանը
- ↑ «Մամուլի տեսություն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Հայկական ավիափոխադրոդների հավակնորդների թվում է Վերսանդ Հակոբյանը. մամուլ». 1in.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.