Վերգինե Աղաբաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վերգինե Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1913[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 15, 1985[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վրաստանի գյուղատնտեսական համալսարան (1934) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1972) |
Պարգևներ և մրցանակներ |
Վերգինե Գարեգինի Աղաբաբյան (նոյեմբերի 9, 1913[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1985[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հողագետ, մելիորատոր։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1972):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերգինե Աղաբաբյանը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 9 (22)-ին, Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ 1934 թվականին ավարտել է Վրաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1958-1985 թվականներին եղել է ՀԽՍՀ հողագիտության և ագրոքմիայի գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են Արարատյան դաշտի աղուտ-ալկալի հողերի ծագման առանձնահատկություններին, գյուղատնտեսական բույսերի աղադիմացկունության հարցերին։ Մշակել է և արտադրության մեջ ներդրել աղուտ-ալկալի հողերի քիմիական բարելավման տեխնոլոգիա։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերգինե Աղաբաբյանը մահացել է 1985 թվականի մարտի 15-ին, Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերձարաքսյան հարթավայրի աղակալած հողերը և գյուղատնտեսական բույսեր աճեցնելու հնարավորությունները։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1955[3]։
- Անալիտիկ քիմիա։ Մեթոդական ցուցումներ առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար, Երևան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, 2012 (համահեղինակ)[4]։
- Անօրգանական քիմիա։ Մեթոդական ցուցումներ առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար, Երևան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, 2012 (համահեղինակ)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=11404
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Աղաբաբյան, Վերգինե Գարեգինի (1955). Մերձարաքսյան հարթավայրի աղակալած հողերը և գյուղատնտեսական բույսեր աճեցնելու հնարավորությունները =: Засоленные почвы приараксинской низменности и возможности возделывания сельскохозяйственных растений. Գիտական - հանրամատչելի սերիա. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակություն.
- ↑ Աղիկյան, Լ Ե; Աղաբաբյան, Վերգինե Գարեգինի (2012). Աթոյան, Ք Գ (ed.). Անալիտիկ քիմիա։ Մեթոդական ցուցումներ առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար. Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789939545813.
- ↑ Աղաբաբյան, Վերգինե Գարեգինի; Արզումանյան, Գ Գ (2012). Աթոյան, Ք Գ (ed.). Անօրգանական քիմիա։ Մեթոդական ցուցումներ առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելո համար. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան. Երևան: ՀՊԱՀ.