Վերադարձ դեպի 20
Վերադարձ դեպի 20 չինարեն՝ 重返20岁 | |
---|---|
Երկիր | Չինաստան Թայվան Հարավային Կորեա |
Ժանր | Կատակերգություն մելոդրամա ֆանտաստիկա |
Հիմք | Miss Granny? |
Թվական | 2015 |
Պրեմիերա | 8 հունվարի 2015 |
Լեզու | Չինարեն |
Ռեժիսոր | Լեստե Չեն |
Պրոդյուսեր | Մաքս Տսայ |
Դերակատարներ | Յան Ժիշան Քուեյ Յա Լեի Չեն Բոլին Լու Հան |
Օպերատոր | Չարլի Լամ |
Կինոընկերություն | CJ E&M Film Division |
Տևողություն | 131 րոպե |
Շահույթ | $ 59,250,556 |
Պաշտոնական կայքէջ |
«Վերադարձ դեպի 20» (չինարեն՝ 重返20岁), 2015 թվականի չինական կատակերգություն, որի ռեժիսորն է Լեստե Չենը։ Գլխավոր դերերում խաղացել են Յան Ժիշանը, Քուեյ Յա Լեիը, Չեն Բոլինը և Լու Հան։ Ֆիլմը հարավկորեական «Miss Granny» ֆիլմի նոր տարբերակն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի հունվարի 8-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վերադարձ դեպի 20» կատակերգական մելոդրամայի սյուժեն պտտվում է տարեց Շեն Մեն Ցվյունի շուրջ։ 70 տարեկան հասակում նա արդեն համարվում է այրի և երկու հրաշալի երիտասարդների տատիկ։ Կյանքի մայրամուտին ծերերը չունեն ուժ, ցանկություն անել ինչ-որ բան կամ զբաղվել ինչ-որ հետաքրքիր բանով, իրենց օրերը նրանք անցկացնում են հեռուստացույցի դիմաց կամ լոտո խաղալով։ Բացառություն չէ նաև Շեն Մեն Ցվյունը, իհարկե նա դեռ շատ է սիրում լուսանկարել որպես հիշողություն, և նայել լուսանկարները, ընկնելով հիշողությունների գիրկը։ Բայց, ինչպես լինում է հաճախ, քմահաճ և բոլորին և ամեն ինչը քննադատող տատիկը իր աղջկան հասցնում է սրտի կաթվածի, ինչը հետագայում առաջ է բերում տատիկին ծերանոց տեղափոխելու միտքը։
Բայց, մինչ տեղափոխումը, Շեն Մեն Ցվյունն անում է իր վերջին լուսանկարը, որից հետո նա կրկին դառնում է քսանամյա աղջիկ։ Հրաշքի շնորհիվ նա կրկին դարձել է երիտասարդ, գեղեցիկ աղջիկ, ում վրա ուշադրություն են դարձնում տղաները և նույնիսկ սեփական թոռնիկը, ով անգամ չի պատկերացնում, որ այդ աղջիկը իր տատիկն է։ Երկրորդ երիտասարդությունը Շեն Մեն Ցվյունին հնարավորություն է տալիս կրկին ձեռք բերել կյանքի մեծ փորձ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յան Ժիշան- երիտասարդ Շեն Մեն Ցվյուն
- Քուեյ Յա Լեի- 70 ամյա Շեն Մեն Ցվյուն
- Լու Հան- Սան Քիան Յինգ ( Շեն Մեն Ցվյունի թոռնիկը)
- Չեն Բոլին- Թան Ժի Մին (երաժշտական պրոդյուսեր)
- Վան Դե Շին- Լի Դա Հաի (Մեն Ցվյունի երիտասարդ օրերի սերը)
- Ժաո Լիհին- Հիան Հուո Բին (Շեն Մեն Ցվյունի որդին)
- Լի Յիջուան- Յան Քին (Հուո Բինի կինը և Քիան Յինգի և Հին Ռանի մայրը)
- Յին Հանգ- Հիան Հին Ռան (Հուո Բինի և Յան Քինի աղջիկը, Քիան Յինգի քույրը և Շեն Մեն Ցվյունի թոռնուհին)
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի հունիսին։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 8-ին ֆիլմը վաստակել է ավելի քան $59010000 Չինաստանում։
Սաունդթրեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Զբաղեցրած հորիզոնական | Ալբոմ | Youtube-ում |
---|---|---|---|---|
Baidu
Chart | ||||
«Our Tomorrow» | 2014 | 1 | «Վերադարձ դեպի 20» ֆիլմի OST | «Our Tomorrow» |
- "Miss Granny" Hong Kong Movie Database.
- Վերադարձ դեպի 20
- . "China Box Office: 'Running Man' Overtakes 'The Hobbit' as 'Hunger Games' Opens Big"
- "‘20 Once Again’ Rejuvenates a Chinese Grandmother" The New York Times
- "20 ONCE AGAIN (2015)" Rotten Tomatoes
- "Film Review: "Miss Granny" Becomes "20 Once Again"" Արխիվացված 2018-06-16 Wayback Machine Soompi
- "Leste Chen to direct Miss Granny remake" Film Business Asia
- "South Korea and China sign co-pro deal" Film Business Asia
- "Tiger Mountain holds peak at China box office"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 20 Once Again(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|