Վերադարձ դեպի 20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերադարձ դեպի 20
չինարեն՝ 重返20岁
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Թայվան Թայվան
Հարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրԿատակերգություն
մելոդրամա
ֆանտաստիկա
ՀիմքMiss Granny?
Թվական2015
Պրեմիերա8 հունվարի 2015
ԼեզուՉինարեն
ՌեժիսորԼեստե Չեն
ՊրոդյուսերՄաքս Տսայ
ԴերակատարներՅան Ժիշան
Քուեյ Յա Լեի
Չեն Բոլին
Լու Հան
ՕպերատորՉարլի Լամ
ԿինոընկերությունCJ E&M Film Division
Տևողություն131 րոպե
Շահույթ$ 59,250,556
Պաշտոնական կայքէջ

«Վերադարձ դեպի 20» (չինարեն՝ 重返20岁), 2015 թվականի չինական կատակերգություն, որի ռեժիսորն է Լեստե Չենը։ Գլխավոր դերերում խաղացել են Յան Ժիշանը, Քուեյ Յա Լեիը, Չեն Բոլինը և Լու Հան։ Ֆիլմը հարավկորեական «Miss Granny» ֆիլմի նոր տարբերակն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի հունվարի 8-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերադարձ դեպի 20» կատակերգական մելոդրամայի սյուժեն պտտվում է տարեց Շեն Մեն Ցվյունի շուրջ։ 70 տարեկան հասակում նա արդեն համարվում է այրի և երկու հրաշալի երիտասարդների տատիկ։ Կյանքի մայրամուտին ծերերը չունեն ուժ, ցանկություն անել ինչ-որ բան կամ զբաղվել ինչ-որ հետաքրքիր բանով, իրենց օրերը նրանք անցկացնում են հեռուստացույցի դիմաց կամ լոտո խաղալով։ Բացառություն չէ նաև Շեն Մեն Ցվյունը, իհարկե նա դեռ շատ է սիրում լուսանկարել որպես հիշողություն, և նայել լուսանկարները, ընկնելով հիշողությունների գիրկը։ Բայց, ինչպես լինում է հաճախ, քմահաճ և բոլորին և ամեն ինչը քննադատող տատիկը իր աղջկան հասցնում է սրտի կաթվածի, ինչը հետագայում առաջ է բերում տատիկին ծերանոց տեղափոխելու միտքը։

Բայց, մինչ տեղափոխումը, Շեն Մեն Ցվյունն անում է իր վերջին լուսանկարը, որից հետո նա կրկին դառնում է քսանամյա աղջիկ։ Հրաշքի շնորհիվ նա կրկին դարձել է երիտասարդ, գեղեցիկ աղջիկ, ում վրա ուշադրություն են դարձնում տղաները և նույնիսկ սեփական թոռնիկը, ով անգամ չի պատկերացնում, որ այդ աղջիկը իր տատիկն է։ Երկրորդ երիտասարդությունը Շեն Մեն Ցվյունին հնարավորություն է տալիս կրկին ձեռք բերել կյանքի մեծ փորձ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յան Ժիշան- երիտասարդ Շեն Մեն Ցվյուն
    • Քուեյ Յա Լեի- 70 ամյա Շեն Մեն Ցվյուն
  • Լու Հան- Սան Քիան Յինգ ( Շեն Մեն Ցվյունի թոռնիկը)
  • Չեն Բոլին- Թան Ժի Մին (երաժշտական պրոդյուսեր)
  • Վան Դե Շին- Լի Դա Հաի (Մեն Ցվյունի երիտասարդ օրերի սերը)
  • Ժաո Լիհին- Հիան Հուո Բին (Շեն Մեն Ցվյունի որդին)
  • Լի Յիջուան- Յան Քին (Հուո Բինի կինը և Քիան Յինգի և Հին Ռանի մայրը)
  • Յին Հանգ- Հիան Հին Ռան (Հուո Բինի և Յան Քինի աղջիկը, Քիան Յինգի քույրը և Շեն Մեն Ցվյունի թոռնուհին)

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի հունիսին։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 8-ին ֆիլմը վաստակել է ավելի քան $59010000 Չինաստանում։

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Զբաղեցրած հորիզոնական Ալբոմ Youtube-ում
Baidu

Chart

«Our Tomorrow» 2014 1 «Վերադարձ դեպի 20» ֆիլմի OST «Our Tomorrow»
  1. "Miss Granny" Hong Kong Movie Database.
  2. Վերադարձ դեպի 20
  3. . "China Box Office: 'Running Man' Overtakes 'The Hobbit' as 'Hunger Games' Opens Big"
  4. "‘20 Once Again’ Rejuvenates a Chinese Grandmother" The New York Times
  5. "20 ONCE AGAIN (2015)" Rotten Tomatoes
  6. "Film Review: "Miss Granny" Becomes "20 Once Again"" Soompi
  7. "Leste Chen to direct Miss Granny remake" Film Business Asia
  8. "South Korea and China sign co-pro deal" Film Business Asia
  9. "Tiger Mountain holds peak at China box office"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]