Վերա Մալևա
Վերա Մալևա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1926 |
Ծննդավայր | Քիշնև |
Վախճանվել է | հունվարի 28, 1995 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | մոլդավերեն |
Ազգություն | մոլդովացի |
Քաղաքացիություն | |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Վերա Մալևա (ռումիներեն՝ Малева Вера, հոկտեմբերի 6, 1926 - հունվարի 28, 1995), մոլդովացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերա Մալևան ծնվել է 1926 թվականին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ 1961 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1947 թվականին, երբ մամուլում լույս է տեսել մանուկների համար գրված «Niculăieş» (Նիկուլեյեշ) պատմվածքը, որի համար արժանացել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության առաջին մրցանակի։ 1949 թվականին դարձել է Մոլդովայի ԽՍՀ գրողների միության անդամ։ 1956 թվականին տպագրվել է առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Meleag nesupus» («Չնվաճվող երկիր»), որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին[1]։
1948 թվականից աշխատել է «Օկտոմբրիե», այնուհետև՝ «Ֆեմեյա Մոլդովեյ» ամսագրում որպես խմբագրության բաժնի վարիչ։ Վերա Մալևան գրական ասպարեզում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, 1947-1951 թվականներին աշխատել է «Октябрь» («Օկտոմբրիե») հանրապետական ամսագրի խմբագրությունում, 1951-1959 թվականներին եղել է «Մոլդովայի կանայք» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1961-1964 թվականներին՝ Մշակույթի նախարարության գլխավոր խմբագիրը, 1964-1966 թվականներին՝ «Դնեստր» ամսագրի բաժնի վարիչ, եղել է Մոլդովայի ԽՍՀ մշակույթի և գրականության բնագավառի պետական մրցանակի հանրապետական կոմիտեի պատասխանատու քարտուղարը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական գործունեությունն սկսել է ետպատերազմյան տարիներին։ Առաջին պատմվածքը՝ «Նիկուլեյեշը» լույս է տեսել 1947 թվականին։ 1949 թվականին հանդես է եկել «Նոր ուղիներով» վիպակով, այնուհետև՝ «Չնվաճվող երկիր» գրքով պատմում է ֆաշիստական զավթիչների դեմ մոլդավ ժողովրդի մղած պայքարի մասին։ 1959 թվականին «Նիստրուլ» ամսագրի էջերում երևան է գալիս «Երգը կգտնի իր ուղին» («Cîntecul îşi face cale») վիպակը, որը 1959 թվականին հրատարակվում է ռուսերեն, 1970 թվականին՝ «Cumpăna» («Խաչմերուկ»)։ Վերա Մալևան գրել է պատմվածքներ նաև դպրոցականների համար[2]։
- «Ընկերներս» («Prietenii mei», 1959 թ.)
- «Վերադարձ» («Revedere», 1964 թ.)
- «Քրիզանթեմների փունջ» («Flori de dumitriţă», 1967 թ.)
- «Ժամանակի քայլեր» («Paşii vremii», 1975 թ.)
- «Ռեքվիեմ Մարիայի համար», 1986 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Малева Вера
- ↑ Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ։