Վերա Կոժինա
Վերա Կոժինա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1940 |
Ծննդավայր | Շախտի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 12, 2009 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Շախտի, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Վերա Միխայլովնա Կոժինա (ռուս.՝ Вера Михайловна Кожина, փետրվարի 14, 1940, Շախտի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2009, Շախտի, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս գրող, բանաստեղծ։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական կրթության գերազանցիկ (1993), Դոնի գրողների միության անդամ։ Ալեքսեյ Նեդոգոնովի անվան գրական մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերա Կոժինան ծնվել է 1940 թվականի փետրվարի 14-ին Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Վերա Միխայլովնան ընդունվել է Շախտիի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1963 թվականին։ Ավարտելուց հետո նա պատմություն է դասավանդել, աշխատել է դպրոցներում 1963-1973 թվականներին, այնուհետև՝ միջին մասնագիտական ուսումնարանում (1974-1983), ինչպես նաև Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտի Շախտիի մասնաճյուղում 1983-1985 թվականներին։
Վերա Կոժինան բանաստեղծություններ էր հորինում արդեն դպրոցական տարիներին։ 1971 թվականից նրա բանաստեղծությունները հրատարակվել են Շախտիի, Դոնի Ռոստովի, Մոսկվայի և Ուկրաինայի հետևյալ պարբերականներում՝ «Լենինսկոյե զնամյա» թերթ, «Լիտերատուրնայա Ռոսիա» շաբաթաթերթ, «Պոգրանիչնիկ» ամսագիր, և այլ պարբերականներում։
Վերա Միխայլովնան հեղինակ է հետևյալ գրքերի. «Հեռանում է օրը» (1991), «Ես հավատում եմ» (1992), «Բանաստեղծի անզուսպ սիրտը» (1994), «Սերը չի վերադառնում» (1995), «Անծայրածիր աշխարհը իմ սրբապատկերն է» (1996), «Խարույկներ» (1997), «Կյանքի գույներ» (1998), «Ժամանակի հրամանականը» (1999), «Աստղային արձագանք» (2000), «Լուսնի հայացքի ներքո» (2001), «Պատահական հրեշտակ» (2002), «Ոչ պատահական հանդիպում» (2002), «Հատընտիր» (2004), «Բանաստեղծություններ։ Պատմվածքներ» (2006)։ Լույս է ընծայել պոեզիայի և արձակի 15 գիրք։
Վերա Միխայլովնա Կոժինան Ալեքսեյ Նեդոգոնովի անվան գրական մրցանակի, մարզային և քաղաքային բազմաժանր մրցույթների և փառատոների դափնեկիր է, ընդգրկված է Դոնի («Դոնի մշակույթ») և Ռուսաստանի հանրագիտարաններում («Ռուսաստան։ Գրականության աշխարհ։ XX դար»), Դոնի գրողների միության անդամ է։
Վերա Կոժինան մահացել է 2009 թվականի ապրիլի 12-ին Շախտի քաղաքում։
2013 թվականից Շախտի քաղաքի թիվ 12 դպրոցը կոչվում է Վերա Միխայլովնա Կոժինայի անունով, դպրոցի շենքի ճակատին փակցվել է հուշատախտակ՝ ի պատիվ բանաստեղծուհու[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փետրվարի 14 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ռոստովի մարզում ծնվածներ
- Ապրիլի 12 մահեր
- 2009 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Խորհրդային գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս բանաստեղծուհիներ
- Ռուս գրողներ