Jump to content

Վերա Խոլոդնայայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Խոլոդնայայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումսեպտեմբերի 2, 2003
Երկիր Ուկրաինա
ԲնակավայրՕդեսա
Նյութբրոնզ
 Vera Kholodnaya monument Վիքիպահեստում

Վեռա Խոլոդնայայի հուշարձան (ռուս.՝ Па́мятник Ве́ре Холо́дной), համր կինոյի դերասանուհի Վերա Խոլոդնայայի բրոնզե հուշարձանը, որը կանգնեցվել է Օդեսայում (Պրեոբրաժենսկայա փողոցում՝ Մայր տաճարի հրապարակի մոտ)։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2003 թվականին, Քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ, որը Օդեսայում նշվում է սեպտեմբերի 2-ին։ Հուշարձանի բացմանը ներկա է գտնվել դերասանուհու թոռնուհին՝ Լյուդմիլա Իվանովնա Սոկոլովան։ Մոնումենտալ կոմպոզիցիան իրենից ներկայացնում է Վերա Խոլոդնայայի մարդկային հասակով բրոնզե արձանը, որը տեղադրված է բեմի տեսքով բարձր պատվանդանին։ Հուշարձանը ստեղծել է օդեսացի քանդակագործ Ալեքսանդր Տոկարևը, որը մի շարք փոքր քանդակների հեղինակ է, որոնք զարդարում են Օդեսայի փողոցներն ու պուրակները[1]։

Հուշարձանի հեղինակների ցուցակ

Վերա Խոլոդնայայի բրոնզե արձանը ձուլվել է Կիևի «Художник» մասնագիտացված ստեղծագործական ասոցիացիայում։ Սկզբում դերասանուհու ոտքերի տակ դրված է եղել բրոնզե ծաղկեփունջ[1]։ Վանդալները բազմիցս ոչնչացրել են կոմպոզիցիայի այս մանրամասնությունը, մի քանի անգամ գողացված բրոնզե ծաղիկները փոխարինվել են նորերով, բայց դրանք նորից անհետացել են[2]։

Հուշարձանը կանգնեցվել է դերասանուհու մահվան վայրում, որտեղ գտնվել է հետագա տարիներին քանդված Պապուդովի տան թևաշենքը։ Այդտեղ դերասանուհին բնակվել է մահից առաջ[1]։

Քանդակագործ Ալեքսանդր Տոկարևի կողմից ստեղծված մյուս հուշարձանները, որոնք տեղադրված են Օդեսայում`

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Бронзовая королева экрана» (ռուսերեն). Информационный городской портал «Одесская жизнь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. «В Одессе у памятника Вере Холодной второй раз оторвали бронзовый цветок» (ռուսերեն). Сегодня.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.