Jump to content

Վերա Գանզյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Գանզյա
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Ծննդյան օր ապրիլի 28, 1959(1959-04-28) (65 տարեկան)
Ծննդավայր Բարաբինսկ, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
ՌԴ նախագահի պատվոգիր և Honorary Worker of General Education of the Russian Federation

Վերա Գանզյա (ռուս.՝ Вера Анатольевна Ганзя, ապրիլի 28, 1959(1959-04-28), Բարաբինսկ, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի VI և VII գումարումների Կոմունիստական կուսակցություն խմբակցության պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նովոսիբիրսկի պետական մանկավարժական ինստիտուտը (1986), պատմության և հասարակագիտության ուսուցչի մասնագիտությամբ։ Զբաղեցրել է Բարաբինսկի № 92 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը[1]։ 2005 թվականից Նովոսիբիրսկի մարզի պատգամավորների խորհրդի պատգամավոր է, հետագայում վերանվանվել է Նովոսիբիրսկի մարզի Օրենսդիր ժողովի։ Պետդումայի պատգամավորի մանդատը ստացել է այն բանից հետո, երբ Անատոլի Լոկոտը ընտրվել է Նովոսիբիրսկի քաղաքապետ և վայր է դրել պատգամավորական լիազորությունները[2], կատարել է VI գումարման պատգամավորի պարտականությունները 2014 թվականի մայիսի 7-ից։

2016 թվականի սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության VII գումարման Պետական դումայի պատգամավոր է ընտրվել ՌԴԿ-ի կուսակցական ցուցակով[3]։

Օրինաստեղծ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից մինչև 2019 թվականը Պետական Դումայի VI և VII գումարումների պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում համահեղինակել է դաշնային օրենքների նախագծերի 85 օրենսդրական նախաձեռնություն և ուղղումներ[4]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր
  • «Ռուսաստանի Դաշնության հանրակրթության պատվավոր աշխատող» կրծքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Кто есть кто? Вера Ганзя — Законодательное Собрание Новосибирской области». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Локоть отдал депутатский мандат Вере Ганзя | Анатолий Локоть, Новосибирск, Госдума, Вера Ганзя | Город Новосибирск-News». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Сведения о проводящихся выборах и референдумах». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Официальный сайт Государственной Думы Федерального Собрания Российской Федерации». old.duma.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Գանզյա» հոդվածին։