Jump to content

Վեյգելա ծաղկառատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեյգելա

Վեյգելա ծաղկառատ, տերևաթափ թուփ, որն ունի 3մ բարձրություն։ Տերևները էլիպսաձև են, երկարավուն ձվաձև կամ երկարավուն հակառակ ձվաձև։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին։ Բազմանում է սերմերի, կտրոնների և թփի բաժանման միջոցով։ Հայաստանի պայմաններում անհայտ պատճառներով չի պտղաբերում։

Բույսի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեյգելա ծաղկառատը ունի 7-10 սմ բարձրություն։ Ծաղիկները նստադիր են։ Ջերմասեր է, բայց դիմանում է նաև մինչև -25-30 աստիճան սառնամանիքներին։ Բավականին խոնավասեր է, խիստ տուժում է երաշտից։ Լուսասեր է և շոգադիմացկուն։ Հողի նկատմամբ պահանջկոտ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփը տարածված է Ճապոնիայի լեռներում, Արևելյան և հարավ-արևելյան Ասիայում, նաև Յավա կղզում։ Ռուսաստանում՝ հեռավոր արևելքի անտառներում, հանդիպում են Վեյգելա ծաղկառատի երեք տեսակներ։ Հայաստան է ներմուծվել,ամենայն հավանականությամբ, հետպատերազմյան տարիներին։ Ներկայումս հազվադեպ է հանդիպում, այն էլ միայն բուսաբանական այգիներում։

Օգտակարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտանի է հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների համար։ Կարելի է օգտագործել գեղեցիկ ծաղկող խմբերում և երկարատև ծաղկող այգիներում։ Կանաչապատման բնագավառում մեծ հեռանկար ունի որպես երկարատև և առատ ծաղկող տեսակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի թփերը