Վարուժան Աբելյան (իրավաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարուժան Աբելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարուժան Աբելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | իրավաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Վարուժան Սամսոնի Աբելյան (հուլիսի 9, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի պաշտոնաթող դատավոր։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1950 թվականի հուլիսի 9-ին Երևան քաղաքում։ 1977 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1969 թվականից մինչև 1975 թվականը հանդիսացել է Լենինյան շրջխորհրդի գործկոմին կից անչափահասների գործերի հանձնաժողովի քարտուղար։ 1975 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է Լենինյան շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության վարչության իրավախորհրդատու, այնուհետև՝ շրջգործկոմի իրավախորհրդատու։ 1979 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի բնակֆոնդի հաշվառման-բաշխման և բնակարանների փոխանակման վարչությունում՝ որպես իրավախորհրդատու, ադմինիստրացիայի անդամ։ 1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Թեթև արդյունաբերության նախարարության իրավաբանական բաժնի պետ և գլխավոր արբիտր։ 1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։ 1998 թվականից մինչև 2015 թ. հուլիսի 10-ը աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։ 2015 թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ լիազորությունները 2015 թվականի հուլիսի 10-ից համարվել են դադարած՝ 65 տարին (պաշտոնավարման առավելագույն տարիքը) լրանալու կապակցությամբ[1]։