Վարենա-Էզինո-Պերլեդո կայարան
Վարենա-Էզինո-Պերլեդո կայարան (իտալ.՝ Stazione di Varenna-Esino-Perledo), երկաթուղային կայարան Պերլեդոյում, Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա շրջանի Տիրանո-Լեքո երկաթգծի վրա։ Սպասարկում է նաև Էզինո Լարիո (12 կմ հեռավորության վրա) և Վարենա համայնքներին։
Կայարանը բացվել է 1892 թվականին։ Ի սկզբանե կոչվել է Վարենա կայարան, 1935 թվականին անվանափոխվել է Վարենա-Էզինո[1]։ Ուղևորների շենքը դասական ոճի երկհարկանի կառույց է։ Կայանն ունի ուղևորների սպասարկման երկու ռելսուղի։ Նախկինում տարածքում եղել է բեռնափոխադրումների բակ, որի պահեստը դեռևս գոյություն ունի և օգտագործվում է որպես խանութ։
Կայանը ծառայել է տարածաշրջանային գնացքների համար՝ Կալոլցիոկորտե-Լեքո-Կոլիկո-Սոնդրիո ուղղություններ և RegioExpress գնացքներ՝ Միլան-Լեքո-Սոնդրիո-Տիրանո ուղղությունների համար։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանն ունի՝
- Մեկնումների տվյալներով մոնիտոր ունեցող սպասասրահ
- Գնացքների ժամանման հայտարարում
- Ավտոմեքենաների և մոտոցիկլետների կայանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Order of FS service n. 65, 1935
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վարենա-Էզինո-Պերլեդո կայարան կատեգորիայում։ |