Վարենա-Էզինո-Պերլեդո կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան հարթակներից, 2012

Վարենա-Էզինո-Պերլեդո կայարան (իտալ.՝ Stazione di Varenna-Esino-Perledo), երկաթուղային կայարան Պերլեդոյում, Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա շրջանի Տիրանո-Լեքո երկաթգծի վրա։ Սպասարկում է նաև Էզինո Լարիո (12 կմ հեռավորության վրա) և Վարենա համայնքներին։

Կայարանը բացվել է 1892 թվականին։ Ի սկզբանե կոչվել է Վարենա կայարան, 1935 թվականին անվանափոխվել է Վարենա-Էզինո[1]։ Ուղևորների շենքը դասական ոճի երկհարկանի կառույց է։ Կայանն ունի ուղևորների սպասարկման երկու ռելսուղի։ Նախկինում տարածքում եղել է բեռնափոխադրումների բակ, որի պահեստը դեռևս գոյություն ունի և օգտագործվում է որպես խանութ։

Կայանը ծառայել է տարածաշրջանային գնացքների համար՝ Կալոլցիոկորտե-Լեքո-Կոլիկո-Սոնդրիո ուղղություններ և RegioExpress գնացքներ՝ Միլան-Լեքո-Սոնդրիո-Տիրանո ուղղությունների համար։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանն ունի՝

  • Sala di Attesa Մեկնումների տվյալներով մոնիտոր ունեցող սպասասրահ
  • Altoparlanti Գնացքների ժամանման հայտարարում
  • Parcheggio Ավտոմեքենաների և մոտոցիկլետների կայանում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Order of FS service n. 65, 1935