Վարդանյան էֆենդի
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մահացել է | 1915 |
---|---|
Մահվան վայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահվան պատճառ | Ժանտախտ |
Մասնագիտություն | բժիշկ |
Վարդանյան էֆենդի (- 1915, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական կրթություն է ունեցել։ 1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կապիտանի կոչումով զորակոչվել է օսմանյան բանակ և 11-րդ զորաբաժնի 5-րդ շրջիկ հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել։
Մահացել է 1915 / 1916 թ. հունվարի 29 (փետրվարի 11)-ին, Կարինի հիվանդանոցում, ժանտախտից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։