Վարդան Քեշիշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քեշիշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1883 |
---|---|
Ծննդավայր | Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 20 հունվարի, 1920 |
Մահվան վայր | Մարաշ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | դեղագործ |
Ծնողներ | Խաչեր Քեշիշյան |
Վարդան Խաչերի Քեշիշյան (1883, Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն- 20 հունվարի, 1920, Մարաշ), հայ դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1883 թվականին Օսմանյան կայսրության Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում։ Դեղագործ-բժիշկ Խաչեր Քեշիշյանի ավագ որդին է։ Սովորել է ամերիկացի միսիոներների Մարաշի «Ակադեմի» բարձրագույն վարժարանում, այնուհետև՝ ամերիկացի միսիոներների Տարսոնի Սեյնթ Պոլ քոլեջում, որը թերավարտ է թողել։ 1906 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանի դեղագործական բաժինը և դեղագործի վկայական ստացել։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և ուղարկվել Զեյթուն` զինվորական դեղագործ ծառայելու։ Զեյթունում 8 ամիս ծառայելուց հետո տարագրվել է Կոնիա, որտեղից էլ ընտանիքով` Մեսքենե։ Այստեղից փախել է Հալեպ, ուր կրկին մտել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել Նաբլուսի (Պաղեստին) ռազմաճակատում։ 1918 թվականի զինադադարից հետո վերադարձել է Մարաշ։ 1920 թվականի հունվարի 26-ին՝ Մարաշի հայերի կոտորածի ժամանակ, թուրքերը նրան սրախողխող են արել՝ 37 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։
- «Գեղարդ» սուրիահայ տարեգիրք, Ե. գիրք, Հալէպ, 1996։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։