Jump to content

Վարդան Ղուկասյան (Դոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ղուկասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Յուրիկի Ղուկասյան
Ծնվել էապրիլի 25, 1977(1977-04-25) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Կրթություն«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան
Մասնագիտությունոստիկան և քաղաքական գործիչ

Վարդան Յուրիկի Ղուկասյան (հայտնի՝ Դոգ[1][2] կամ Դոկ[3] մականունով, ապրիլի 25, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական-հասարակական, կուսակցական գործիչ, վիդեոբլոգեր, ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության նախկին սպա, «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ[4], «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թ. ապրիլի 25-ին Երևանում: 1994 թ. ավարտել է Հոկտեմբերյանի № 4 միջնակարգ դպրոցը: 1994-1997 թթ.-ին սովորել է Երևանի № 2 պետական բժշկական ուսումնարանի բուժական գործ ֆակուլտետում (մասնագիտացումը՝ բուժակ, ավարտել է 1997 թ. կարմիր դիպլոմով): 1997-1999 թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2005 թ. ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը՝ իրավագետի բակալավրի աստիճանով:

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2010 թթ.-ին ծառայել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության համակարգում, նախ՝ որպես բուժակ, ապա՝ որպես օպերատիվ բլոկի աշխատակից նույն վարչության տարբեր ստորաբաժանումներում (2000 թ.-ից): 2010-2011 թթ.-ին եղել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի աշխատակազմի սպա: 2011-2014 թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում:

Վարդան Ղուկասյանը արտերկրում գտնվելու ընթացքում YouTube և Facebook կայքերի իր անձնական հաշիվներով սկսել է հասարակական-քաղաքական տեսանյութերի հրապարակում, ուղիղ հեռարձակումներ, որոնք կարճ ժամանակում մեծ մասայականություն են ստացել[5]։ Տեսանյութերում նա հանդես է գալիս ոչ նորմատիվային խոսույթով և տարատեսակ բռնությունների՝ հատկապես սեռական բռնության կոչերով[6]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայոց Հայրենիք» կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թ. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր «Հայոց Հայրենիք» կուսակցությունը, որի թռոուցիկների վրա փակցված էր Վարդան Ղուկասյանի նկարը, չնայած նա ներառված չէր ցուցակում, քանի որ գտնվում էր հետախուզման մեջ[7]։

«Հանրային ձայն» կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանրային ձայն» կուսակցությունը ստեղծվել է 2022 թ. օգոստոսի 6-ին։ Երևանում կայացած կուսակցական համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արտակ Գալստյանը, իսկ պատվավոր նախագահ ընտրվել է Վարդան Ղուկասյանը[8]։ Ներկայումս կուսակցությունը գործում է որպես արտախորհրդարանական ուժ։

Կուսակցությունը մասնակցել է Երևանի 2023 թ. ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 7 մանդատ[9][10]։

«ԴՕԿ» կուսակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թ. հունվարի 19-ին «Հանրային ձայն» կուսակցության համագումարում Ղուկասյանը հայտարարեց, որ ստեղծում է նոր «ԴՕԿ» կուսակցություն (Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն)[11]։

Քրեական հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թ. մայիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարուցել է հանրային քրեական հետապնդում «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Հայաստանի ոստիկանությունը նախաձեռնել է Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում իրականացնել Վարդան Ղուկասյանի նկատմամբ[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վարդան Ղուկասյան (Դոգ) - Թեմայի վերաբերյալ վերջին լուրերը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024-07-13-ին.
  2. Բեդեւյան, Աստղիկ (2024-01-12). ««Հանրային ձայն»-ը դադարեցնում է Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-07-13-ին.
  3. https://www.youtube.com/watch?v=p7CUnXrcvyU. «"Դոկտոր" մականուն». {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. ««Հանրային ձայնը» «սյուրպրիզներ» է խոստանում». iravunk.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ
  6. Civilnet (2023 թ․ ապրիլի 17). «Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել». CIVILNET. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. LLC, Helix Consulting. «Ո՞վ կա «Հայոց հայրենիքի» ցուցակում. Դոգի քույրերը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  8. ««Հանրային ձայնի» նախագահ ընտրվեց Արտակ Գալստյանը, պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյանը». lurer.com.
  9. «ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան»՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, «Հանրային ձայն»՝ 7 մանդատ. ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «Ովքեր են Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամները». Hetq.am. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. «Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն է հիմնում՝ «ԴՕԿ»».
  12. ««Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացվել․ նրան Հայաստանին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.