Վասիլի Սավելև-Դամուրին
Վասիլի Սավելև-Դամուրին | |
---|---|
Ծնվել է | 1886 |
Մահացել է | 1965 |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Վասիլի Յակովլևիչ Սավելև-Դամուրին (1886 - 1965), ռուս խորհրդային երգիչ (դրամատիկական տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1947)։
1926 թվականին ավարտել է Օդեսայի թատերական դպրոցը։ Միաժամանակ աշխատել է ժողովրդական օպերային կոլեկտիվում, մասնակցել համերգների։ 1936-1940 թվականներին երգել է Լենինգրադի, Մոսկվայի, Բաքվի, Պերմի օպերային թատրոններում։ 1940- 1953 թվականներին՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Սավելև-Դամուրինը վարպետորեն տիրապետել է ֆրազավորման արվեստին, հատկապես հաջողվել են դրամատիզմով հագեցված արիաները։ Դերերգերից են՝ Սոբինին (Դլինկայի «Իվան Սուսանին»), Գերման, Վոդեմոն (Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա»), Օթելլո, Ռադամես (Վերդիի «Օթելլո», «Աիդա»), Վալտեր (վագների «Նյուրնբերգյան մայստերզինգերներ»), Ռաուլ (Մեյերբերի «Հուգենոտներ»), Կանիո (Պուչչինիի «Պայացներ»), Աշուղ (Կնիպպերի «Հյուսիսային քամի»), Խոզե (Բիզեի «Կարմեն»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 205)։ |