Jump to content

Վասիլի Կարասյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վասիլի Կարասևից)
Վասիլի Կարասյով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 14, 1971(1971-04-14) (53 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝Universitet Yugra Surgut?, Ալբա Բեռլին, BC Spartak Saint Petersburg?, Խիմկի ԲԱ, PBC Ural Great Perm?, Զենիթ ԲԱ, ԲԿՄԱ Մոսկվա, Անադոլու Էֆես, G.S. Iraklis Thessalonikis (men's basketball)? և Լոկոմոտիվ Կուբան ԲԱ
Հասակ՝193 սանտիմետր
Քաշ՝93 կիլոգրամ

Վասիլի Կարասյով (ռուս.՝ Василий Николаевич Карасев, ապրիլի 14, 1971(1971-04-14), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ ու մարզիչ։ Եղել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչը։

Մասնագիտական խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարվա ընթացքում Կարասյովը եղել է Ռուսաստանի սուպերլիգայի «ԲԿՄԱ Մոսկվա» բասկետբոլային ակումբի մեկնարկային խաղարկողը Եվրալիգայում։ Այդ թիմի կազմում դուրս է եկել 1996 թվականի Եվրալիգայի քառորդ եզրափակիչ։ 1997, 1998 և 1999 թվականներին ընտրվել է ՖԻԲԱ Եվրոպայի ամենամյա ՖԻԲԱ եվրոաստղերի ցուցադրական խաղերում[1]։ Համարվել է 1990-ական թվականների լավագույն եվրոպական խաղարկողներից մեկը։

Խաղային կարիերա Ազգային հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասյովը 1993 թվականից մինչև 2003 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի մեկնարկային խաղարկողն է եղել։ Այդ հավաքականի կազմում նվաճել է Եվրագավաթի երկու մեդալ՝ 1993 թվականին արծաթե մեդալ և 1997 թվականին՝ բրոնզե մեդալ։ Նվաճել է նաև բասկետբոլի աշխարհի առաջնության երկու արծաթե մեդալ 1994 և 1998 թվականներին։

1998 թվականի ՖԻԲԱ-ի Աշխարհի առաջնությունում արժանացել է լավագույն հինգ խաղացողներին տրվող մրցանակին։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ բասկետբոլ խաղալը թողնելուց հետո Կարասյովը սկսել է աշխատել որպես բասկետբոլի մարզիչ։ Դարձել է «Տրիումֆ Լյուբերցի» թիմի գլխավոր մարզիչը, որը հետագայում՝ 2012 թվականին անվանափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլին Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ խաղացող Սերգեյ Կարասյովի հայրն է, որը հանդես է եկել նաև «Կանտոն Չարջ», «Կլիվլենդ Կավալիերս», Բասկետբոլի ազգային ասոցիացիայի անդամ «Բրուքլին Նեթս» պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբների կազմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «archive.fiba.com: Players». archive.fiba.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Կարասյով» հոդվածին։