Վասիլի Գինդենբուրգ
Ծնվել է | 1799[1] |
---|---|
Ծննդավայր | Մինսկ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 18 (մարտի 2), 1877[1] |
Մահվան վայր | Մինսկ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մինսկի արական գիմնազիա և Վիլնյուսի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1821) |
Մասնագիտություն | մանկաբարձ և բժիշկ |
Անդամակցություն | Q118234294? |
Պարգևներ |
Վասիլի Դանիլովիչ Գինդենբուրգ (ռուս.՝ Василий Данилович Гинденбург, բելառուս․՝ Васіль Данілавіч Гіндэнбург, Վիլհելմ Հինդենբուրգ, գերմ.՝ Willhelm Hindenburg, 1799[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18 (մարտի 2), 1877[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[1]), ռուսաստանցի (բելառուս) բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Հինդենբուրգը ծնվել է 1799 թվականին Մինսկ քաղաքում։ Բժշկական կրթությունը ստացել է Վիլնայի համալսարանում, որն ավարտել է 1821 թվականին, որից հետո բժշկական պրակտիկայով զբաղվել է Մինսկի նահանգում[2]։
1825 թվականին նշանակվել է Ելնյայի շրջանային բժիշկ (Սմոլենսկի նահանգ) (այստեղ նա բուժել է մեծանուն կոմպոզիտոր Միխայիլ Իվանովիչ Գլինկային, որն իր «Նոթերում» նրան անվանում է «մեր բարի շրջանային բժիշկը»[3]), իսկ 1833 թվականին՝ Մինսկի բժշկական վարչության մանկաբարձ[2][4]։
1840 թվականին Վ. Դ. Հինդենբուրգը զբաղեցրել է նաև բանտային բժշկի պաշտոնը։ Նա եղել է Մինսկի բժիշկների ընկերության անդամ և որոշ ժամանակ կատարել է նախագահի պարտականությունները։ Նա հասարակության մեջ այնպիսի ժողովրդականություն էր վայելում, որ երբ 1871 թվականին նշվում էր նրա 50-ամյակը, Մինսկի արական գիմնազիայում հիմնվեց նրա անվան կրթաթոշակ[2][4]։
Վասիլի Դանիլովիչ Հինդենբուրգը մահացել է 1877 թվականի փետրվարի 18-ին իր ծննդավայրում։ Նրա թաղման արարողությանը մասնակցել են տարբեր ազգությունների հազարավոր մարդիկ, նրա հոգեհանգիստն անցկացրել են ինչպես լյութերական հոգևորականները, այնպես էլ հրեա ռաբբիները[2][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://amburger.ios-regensburg.de/index.php?id=57553
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Гинденбург, Василий Данилович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Записки» M. И. Глинки
- ↑ 4,0 4,1 4,2 «Гинденбург Василий Данилович (1799 - 18 февраля 1877)». slonimsmc.grodno.by. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Wielka encyklopedya powszechna illustrowana», XXVII-XXVIII, 995.
- Адрес-календари.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Գինդենբուրգ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- 1799 ծնունդներ
- Մինսկ քաղաքում ծնվածներ
- Մարտի 2 մահեր
- 1877 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վիլնյուսի համալսարանի շրջանավարտներ
- Բելառուս բժիշկներ
- Ռուս բժիշկներ
- Գիտնականներ այբբենական կարգով