Jump to content

Վաչագան Հովհաննիսյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաչագան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վաչագան Հովհաննիսյան
Ծնվել էօգոստոսի 23, 1931(1931-08-23)
ԾննդավայրՆերքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1999
Մասնագիտությունբանաստեղծ, մանկավարժ և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1954) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1967)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԳարուն
ԶավակներՀովիկ Հովեյան, Արուսյակ Հովհաննիսյան
Վաչագան Հովհաննիսյան Վիքիդարանում

Վաչագան Հովեի Հովհաննիսյան (օգոստոսի 23, 1931(1931-08-23), Ներքին Բազմաբերդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1999), հայ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1969

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչագան Հովհաննիսյանը ծնվել է 1931 թվականի օգոստոսի 23-ին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում։ 1954 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը։ 1955-1956 թվականներին աշխատել է Երևանի պոլիգրաֆկոմբինատում որպես գրաշար։ 1967 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1965-1968 թվականներին աշխատել է Հայպետհրատում որպես տեխնիկական խմբագիր։ Վարդգես Պետրոսյանի հետ միասին հիմնադրել է «Գարուն» ամսագիրը։ Երկար տարիներ աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում որպես փոխտեսուչ, Գևորգյան ճեմարանում դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ Եղել է Հայաստանում «Աստվածաշնչյան ընկերության» հիմնադիրն ու տնօրենը։ Զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։

Հուշ-երեկոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 թվականին Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել Վաչագան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված երեկո[1]։
  • Վաչագան Հովհաննիսյանի 85-ամյակին նվիրված միջոցառումը տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում[2]։
  • 2016 թվականին Հոկտեմբերի 14-ին Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված բանաստեղծ Վաչագան Հովհաննիսյանի 85-ամյակին։
Հաճախ խռովահույզ, հաճախ կարոտաբաղձ, հաճախ միահյուսվում են խռովք ու կարոտ, և ելնում է բանաստեղծի սիրտը, դուրս է հորդում խոսքն՝ իբրև արարող երգի ելևէջ։
  • 2021 թվականին Վաչագան Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակի հուշ-երեկոն տեղի է ունեցել Սբ. Էջմիածնում[3]։
  • Որդի՝ Հովիկ Հովեյան (Հովհաննիսյան), բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ[4],
  • Որդի՝ Վահան Հովհաննիսյան,
  • Դուստր՝ Արուսյակ Հովհաննիսյան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ[5][6],
  • Դուստր՝ Անահիտ Հովհաննիսյան,
  • Թոռնուհի՝ Շողեր Հովեյան, դաշնակահար միջազգային մրցույթների դափնեկիր[7][8]։

Էջմիածին քաղաքում գործում է Վաչագան Հովհաննիսյանի անվան գրադարան[2]։

Մոսկվայում ռուսերեն հրատարակվել է Հովհաննիսյանի «Հավատի գույնը» գիրքը։

  • Վաղվա համար, Երևան, Հայպետհրատ, 1963, 56 էջ։
  • Սրտի զարկեր, Երևան, «Հայաստան», 1967, 128 էջ։
  • Աշխարհն իմ մեջ, Երևան, «Հայաստան», 1972, 100 էջ։
  • Կարոտի գույնը, Երևան, «Հայաստան», 1975, 192 էջ։
  • Հողի կանչը, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1978, 210 էջ։
  • Իմ անուշ մերիկ։ Բանաստեղծություններ և պոեմներ, Սովետական գրող, 1988, 158 էջ[10]։
  • Խորան սիրո և հավատի, Էջմիածին, 1993, 111 էջ։
  • Լեռան ճամփան, Երևան, «Հայաստանի գրողների միության հրատարակչություն» , 2001, 93 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեր տունը կարծես Թումանյանական վերնատունը լիներ».Արուսյակ Հովհաննիսյան
  2. 2,0 2,1 2,2 Հուշ-ցերեկույթ՝ նվիրված գրող Վաչագան Հովհաննիսյանի 85-ամյակին
  3. Վաչագան Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակի հուշ-երեկոն Սբ․ Էջմիածնում, Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին
  4. «ՄԵՆՔ 21.06.2016 | Հովիկ Հովեյան - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  5. «Հայ էթնոսին բնորոշ է ազգային ինքնատիպ արժեհամակարգը․ Արուսյակ Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  6. «Հաջողության բանաձև- Սոցիալական մանկավարժություն. մանկավարժական հաղորդակցություն - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  7. Շողեր Հովեյանի
  8. Shogher Hoveyan-Scriabin Prélude N6 op 11, Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին
  9. Վաչագան Հովհաննիսյան կարդում է՝ Մարինա Հովհաննիսյանը, Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին
  10. Հովհաննիսյան, Վաչագան Հովեի (1988). Իմ անուշ մերիկ։ Բանաստեղծություններ և պոեմներ. Սովետական գրող. ISBN 9785550001844.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչագան Հովհաննիսյան (բանաստեղծ)» հոդվածին։