Վաշտի օրապահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաշտի օրապահի պարտականությունները սովորաբար, նշանակվում է զինվորներից։ Նա պատասխանատու է զենքի պահարանների, զինամթերքի արկղերի, վաշտի ունեցվածքի ու գույքի, անձնակզմի անձնական իրերի պահպանման համար։

Վաշտի օրապահը պարտավոր է՝

  • չբացակայել վաշտի զորանոցից առանց հերթապահի թույլտվության,
  • մշտապես հետևել զենքի պահպանման սենյակին,
  • ուղղակի պետեր և զորամասի հերթապահի ժամանման դեպքում տալ «Զգա՛ստ» հրամանը,
  • վաշտի մյուս սպաների, ինչպես նաև ավագի և այլ ստորաբաժանումների զինծառայողների ժամանման դեպքում կանչել վաշտի հերթապահին՝ «Վաշտի հերթապահ, մուտքի մոտ» կանչով
  • հետևել զորանոցի մաքրությանը, կարգուկանոնի պահպանմանը և նույնը պահանջել բոլոր զինծառայողներից,
  • պահպանել հերթապահ լուսավորության կանոնները,
  • ցուրտ եղանակին, հատկապես գիշերային ժամերին, արգելել զինծառայողներին չհագնված դուրս գալ զորանոցից,
  • հետևել, որ զինծառայողները ծխեն, կոշիկներն ու հագուստը մաքրեն դրա համար նախատեսված տեղերում,
  • անձնակազմն արթնացնել առավոտյան վերկացի, գիշերը՝ տագնապի ազդանշանի ժամանակ
  • առանց վաշտի հերթապահի թույլատվության արգելել կողմնակի անձանց մուտքը զորանոց կամ զենքի և ունեցվածքի դուրսբերումը

Օրապահին արգելվում է ծառայության կատարման ընթացքում նստել, հանդերձանքը հանել կամ համազգեստի կոճակներն արձակել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 10-րդ դասարանի, Նախնական Զինվորական Պատրաստության դասագիրք