Jump to content

Վանիկ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանիկ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վանիկ Ավագյան
Ծնվել է1941
ԾննդավայրՓոքր Սամսար, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Վանիկ Ոսկանի Ավագյան (1941, Փոքր Սամսար, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականին Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղում։ Սովորել է գյուղի ութամյա դպրոցում, ապա 1959 թվականին ավարտել է Բարալեթ գյուղի միջնակարգ դպրոցը։ 1968 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև անցել է մանկավարժական աշխատանքի, եղել է ծննդավայրի դպրոցի փոխտնօրենը (1973-1990), ապա տնօրենը (1990 թվականից)։ Միաժամանակ 2000 թվականից «Հայ գրականության պատմություն» է դասավանդել Երևանի Ք. Քրքորյանի անվան տնտեսաիրավաբանական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի բանասիրական բաժնում։

Նպաստել է դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակման աշխատանքներին։ 1990 թվականի ընտրվել է Համայն հայության ուսուցիչների միության անդամ[1]։

  • Լեռան գույներ (բանաստեղծություններ), Թբիլիսի, Մերանի, 1992, 70 էջ։
  • Տառապանքի արշալույսներ (վեպ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2003, 320 էջ։
  • Անտեսանելի արցունքներ (պատմվածքներ, մանրապատումներ, վիպակներ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2004, 304 էջ։
  • Գոման գյուղի տարեգրությունը, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, 408 էջ։
  • Լեռան գույներ (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, 335 էջ։
  • Լեռնաշխարհի սրնգահարը (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, 408 էջ։
  • Ճակատագրի նվագներ (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2006, 335 էջ։
  • Գոման գյուղի տարեգրությունը, Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2007, 479 էջ։
  • Գարուն (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2007, 112 էջ։
  • Կարնո կարոտ (բանաստեղծություններ), Ե., ՎՄՎ-ՊՐԻՆՏ, 2007, 220 էջ։
  • Արյունոտ արշալուս (հատված համանուն վեպից)։ Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 62-66։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 62։